Դուք, իրո՞ք, նկատել եք հաշտության ձեռք․ ես չեմ նկատել․ Քոչարյան
Քաղաքական«Դուք, իրոք, նկատե՞լ եք հաշտության ձեռք։ Ես չեմ նկատել։ Այս իշխանությունն այնքան է ստել, որ այս իշխանությանը հավատալ ուղղակի հնարավոր չէ։ 44 օր ստած իշխանությունը հիմա ուրիշ բաներ է ասում ու անմիջապես դրանից հետո լրիվ հակառակն է ասում։ Սա ոճ է»։ Այս մասին Քոչայանը հայտնեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` պատասխանելով Փաշինյանի` երեկվա հանրահավաքում հնչեցրած առաջարկին` քաղաքական առողջ ուժերի հետ խորհրդակցություններ սկսելու մասին
«Եթե իրենք իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն մի 6 ամիս իրենց պահեն հենց այդ ոճով, որ գոնե մի քիչ հավատ ներշնչեն, որ դա իրենց իրական ցանկությունն է»,– ասաց նա։