Երևան քաղաքի ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի մանդատը հանձնվեց Սուրեն Օհանյանին
SocietyԵրևանի ավագանու անդամ Նարեկ Պետրոսյանի լիազորություններն այսուհետ կկատարի «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Սուրեն Օհանյանը:
Այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Օհանյանը նիստին ներկա չէր, սակայն Մարությանը շնորհավորեց նրան՝ մաղթելով բեղուն աշխատանք: