Ընտրություններից առաջ ուժայիններին մեծ գումարներ են բաժանվել պարգևավճարների տեսքով. Քոչարյան
ՔաղաքականՏեղեկություններ կան, որ ընտրություններից առաջ ուժայիններին մեծ գումարներ են բաժանվել: Այս մասին հունիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Օրինակ՝ ԱԱԾ ամբողջ սպայական կազմը մեծ գումարներ է ստացել պարգեւավճարների տեսքով: Մենք փաստաթղթեր կներկայացնենք»,- ասաց նա:
Ըստ նրա՝ դա կարելի էր անել գոնե ընտրություններից հետո՝ դա ընտրությունների հետ չկապելու համար: