Ռոբերտ Քոչարյանը Էրդողանի «վեցի ձևաչափի» մասին. դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի
ПолитическиеԴժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի։ Այս մասին ասել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 22-ի մամուլի ասուլիսում՝ պատասխանելով «վեցի ձեւաչափի» մասին հարցին։
«Առայժմ դա պարզապես անոնս էր՝ արված Էրդողանի կողմից։ Այդ ուղղությամբ ոչինչ առայժմ տեղի չի ունեցել։ Այնպես որ, դժվար է խոսել այն մասին, ինչը գոյություն չունի»,- նշել է Քոչարյանը։
Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի նախագահի նախաձեռնության մասին է, որը հնչեցրել է անցած տարվա դեկտեմբերին Բաքվում։ Էրդողանի մտահղացմամբ՝ պլատֆորմը՝ Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Վրաստան, եւ եթե ցանկանա՝ Երեւան, Հաաստան կազմով, տարածաշրջանում համագործակցության լավ հարթակ կլիներ։