Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան․ Ռոբերտ Քոչարյան
Տեսանյութեր«Քննարկումներ են գնում՝ կրել ենք, չենք կրել, պարտվել ենք, մեր կողմնակիցների կողմից համացանցում հիասթափության տրամադրությունների անկման տենդենց եմ նկատում։ Սա նախագահական ընտրություններ չէր, այնտեղ պրիզը մեկն է, կա կրող և պարտվող։ Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, որոնք չեն անցնում խորհրդարան։ Ովքեր անցնում են, պարտվող չեն համարվում։ Ես կառաջարկեի նայել՝ ինչ տոկոսներ են հավաքել այն կուսակցությունները, որոնց հիմնական նպատակը եղել է մեր՝ «Հայաստան» դաշինքի ու իմ դեմ քարոզչություն տանելը։ Սա ամենից լավ ցուցանիշն է, թե ինչ է կատարվել այդ դաշտում։ Մյուս հարցը, որի շուրջ քննարկումներ են գնում, մանդատների հարց է՝ վերցնել մանդատներ, թե չվերցնել։ Մենք դեռ վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չունենք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ 2-րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում