Պետք է սպասել․ Կոպիրկինը՝ Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման մասին
ИностранныйՌուս զինծառայողներ արդեն իսկ կան Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց տարածքներում: Ինչ վերաբերում է այս ուղղությամբ հետագա քայլերին, պետք է սպասել: Այս մասին երեքշաբթի օրը Երևանում լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով Գեղարքունիքում ռուս զինվորականների տեղակայման հարցը: Ավելի վաղ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ այժմ ընթանում են եռակողմ բանակցություններ՝ ռուս զինվորականների՝ Գեղարքունիքից Սյունիք սահմանային գծի ողջ երկայնքով տեղակայելու մասին։ Իր հերթին, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ Գեղարքունիքի մարզում ռուս զինծառայողների տեղակայման շուրջ բանակցություններն իսկապես ընթանում են, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել: Sputnik-ը հայտնում է, որ, իրենց տեղեկությունների համաձայն, ռուս սահմանապահների տեղակայման հետ կապված նախապատրաստական հարցերը լուծվել են, բայց ադրբեջանական կողմը դեռ չի տվել իր համաձայնությունը: