Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի 600 նոր դեպք ենք կանխատեսում. Գայանե Սահակյան
Общество«Առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածության 600 նոր դեպք են կանխատեսում, որից 180-ը կհոսպիտալացվեն, իսկ 5-ի վիճակը` ծայրահեղ ծանր կլինի»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։
«Կորոնավիրուսային իրավիճակն այս պահին ՀՀ–ում հարաբերականորեն կայուն է, դեպքերի կտրուկ աճ չկա։ Սակայն վիրուսի վերարտադրման ցուցանիշը վերջին 14 օրվա ընթացքում դանդաղ տեմպերով աճում է և արդեն հասել է 1.1-ի։ Սա նշանակում է` դեպքերը չեն կարող աճել այս պահին, սակայն այս վիճակը սպառնացող է։ Այսինքն` հաջորդող շաբաթներին դեպքերի թիվը նախ դանդաղ, ապա կտրուկ կարող է աճել»,–ասաց Սահակյանը։
Մասնագետը նշեց` պատվաստումային ցուցանիշը նվազել է, և եթե այսպես շարունակվի, ապա կորոնավիրուսի չորրորդ ալիքը կգրանցվի Հայաստանում։ Չնայած դրան, ՀՀ–ում ավելանում են օտարերկրացիների թիվը, որոնք ցանկանում են պատվաստվել. այս առումով գուցե առաջիկայում նախարարությունը վերանայի իր պատվաստումնային քաղաքականությունը։