Քանի կա «բաց հասարակությունը»՝ կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են. Էլբակյան
ԲլոգոսֆերաՔանի կա «բաց հասարակությունը», որ հասարակական ու ազգային օրակարգերը հակադրելու է իրար, կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են։ Նման գրառում է արել քաղաքագետ էդգար էլբակյանը։
«ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ
ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի աշակերտներից Ակնունին 1915 թ․-ին աքսորվեց։ Աքսորի ճանապարհին նա խնդրում էր թուրք զինվորներին, որ օգնեն կապվել Թալեաթի հետ՝ կարծելով, թե շփոթմունք կա, քանզի ինքը Թալեաթի ընկերն է։ Ակնունին սպանվեց հենց գաղթի ճամփին նախքան աքսորավայր հասնելը։
Թշնամուդ ճիշտ չնույնականացնելը պարտության 99%-ն է։ Հայաստանի գերթշնամին կապիտուլյանտը չէ, այլ Հայաստանին պարտադրված արժեհամակարգային կոորդինատային համակարգը՝ յուր «բաց հասարակությամբ»։
Քանի կա «բաց հասարակությունը», որ հասարակական ու ազգային օրակարգերը հակադրելու է իրար, կապիտուլյանտը կամ կապիտուլյանտակերպերը հավերժ վերարտադրվելու են»,-գրել է։