Փաշինյանը 2018թ.-ից ընկալվում էր որպես աղքատների պաշտպան, Քոչարյանը իր կազմած ընտրացուցակով, փոխանակ մարդկանց մեջ փոխեր այս կարծրատիպը, ավելի ամրապնդեց․ Գուրգեն Վարդանյան
БлогосфераԳուրգեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կենտրոնում եւ Արաբկիրում հաղթել է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, մնացած համայնքներում հիմնականում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ կուսակցությունը հավաքել է կրկնակի անգամ ավելի շատ ձայն, քան Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։
Այս փաստը հաստատում է Մենուա Հարությունյանի այն ասածը, ըստ որի՝ այս երկրի քաղաքացին ընդամենը ուզում է սոցիալական արդարություն, քաղաքացին պահանջում է, որ հարուստը ամեն առիթով չստորացնի աղքատին, որ հարուստը չվայելի երկրի բարիքները, իսկ պատերազմի ժամանակ միայն աղքատներին ուղարկեն հանուն Հայրենիքի մեռնելու։
Բնականաբար Կենտրոն եւ Արաբկիր համայնքների բնակչության գերակշռող մասը ֆինանսապես ապահովված մարդիկ են, իսկ Քոչարյանը իր կազմած թիմով հասարակության մեջ ընկալվում էր, որպես հարուստների շահերի պաշտպանների թիմ։
Իսկ Նիկոլ Փաշինյանը 2018թ.-ից ընկալվում էր որպես աղքատների պաշտպան, Քոչարյանը իր կազմած ընտրացուցակով, իր անցկացրած ընտրարշավով, փոխանակ մարդկանց մեջ փոխեր այս կարծրատիպը, ավելի ամրապնդեց դա։
Փաստ. Նիկոլ Փաշինյանի մոտ 600,000 ընտրողներից ընդամենը 20,000 էին բացահայտ դուրս եկել փողոց բացահայտ Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնելու, այսինքն մարդիկ ամաչում էին ցույց տալ, որ իրենք Շուշի հանձնող Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն են, բայց նաեւ սարսափում էին իրենց կողմից մերժված «հների» վերադարձից։
Պարոն նախագահ, դուք պարտվեցիք դասակարգային պայքարում, պարոն նախագահ մենք կանգնել ենք ձեր կողքը, մենք ձեզ ընտրել ենք որպես առաջնորդ, որպեսզի դուք Շուշին հանձնողին հեռացնեք իշխանությունից, ոչ թե որ դուք եւ ձեր մտերիմները դառնաք պատգամավոր, իսկ Շուշին թշնամուն տվողը 2,5 տարով երկարացնի իր իշխանության ժամկետը»։