31 մլն դրամ` Ռայնիսի փողոցում փլուզված շենքի վերանորոգման համար
ՏեսանյութերԵրևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի հ.1 շենքի փլուզված 5-րդ մուտքի քանդման, ապամոնտաժման, շենքի տանիքի վերանորոգման և հենապատի կառուցման համար գումար կհատկացվի: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը այս տարվա 1-ին կիսամյակում կհատկացնի 31 մլն 636 հազար դրամ: