ԱԺԲ-ն մերժել է Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը
ՔաղաքականԱզգային-Ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մերժել է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը։
«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի` իր հետ հանդիպելու։ Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։ Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։ Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»,- ասվում է հայտարարությունում։