Մենք չունենք գործիքակազմ բամբակ վաճառողների դեմ, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ. Կենտրոնի թաղապետ
SocietyՄենք չունենք իրավական գործիքակազմ լունապարկեր կազմակերպող անձանց գործունեությունը կասեցնելու համար. մենք չունենք գործիքակազմ բամբակ վաճառողների դեմ, փողոցային ապօրինի առեւտուր անողների դեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 22-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանն արձագանքեց. «Կան նշանավոր վայրեր եւ պետք եղած դեպքում , այո պետք է կետային անդրադառնանք այդ վայրերին:Որովհետեւ եթե մեկը մի տեղ դրել է կրպակ եւ մենք, ի վերջո, դա ապամոնտաժել ենք, ապա եթե որեւէ մեկը որոշի Հանրապետության հրապարակի մեջտեղում կրպակ դնել, ապա կես վայրկյանից պետք է դա ապամոնտաժվի: Այնպես չի, որ գործիքակազմ չկա, պետք եղած դեպքում կարող ենք գտնել ելքեր»,-ասաց նա: