«Դուք չեք կարողանում ներկայացնել, թե այս գումարները ինչով են ծախսվել». քննարկում՝ Քոչարյանի, Փաշինյանի և Արմեն Սարգսյանի մասնակցությամբ
PoliticalՀամացանցում է հայտնվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը, որում նա քննադատում է գործող իշխանություններին` ծախսված միջոցների մասին չզեկուցելու համար:
Ինչպես երևում է կադրերում, նիստին ներկա են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նշենք, որ նիստը, հավանաբար, կայացել է մարտ ամսին: