Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна Президент Республики Армении принял председателя Совета армян Франции Министр обороны Армении принял делегацию французских депутатов Экспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координат Степанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьеры Посол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океана 

Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 727 հաղորդում, 32 քրեական գործ. ՀՀ գլխավոր դատախազության ամփոփումը

Общество

ՀՀ Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են կայացած ընտրությունների ինչպես նախընտրական շրջանի (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը), այնպես էլ հունիսի 20-ին կայացած քվեարկության, քվեների հաշվարկի ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, հունիսի 22-ի ժամը 10.00-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում և ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչև քվեարկության օրը, 389-ը քվեարկության օրը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: «Դրանցից՝

  • 221-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,
  • 241-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,
  • 2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,
  • 87-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,
  • 171-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:

Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝

  • 217-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված),
  • 170-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),
  • 96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),
  • 72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),
  • 54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),
  • 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված),
  • 10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),
  • 4-ը՝ ընտրատեղամասից ընտրական փաստաթղթերի կամ կնիքների, այլ պարագաների հափշտակությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),
  • 2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),
  • 2-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալունխոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),
  • 2-ը՝ ընտրական այլ,
  • 56-ը՝ ընտրական չհամարվող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ ենթադրյալ հանցավոր արարքների:

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 440 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածների մի մասում առկա տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, մյուս՝ մեծ մասով ստուգողական գործողությունները շարունակվում են։

Ընդհանուր 727 հաղորդումներից 287-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

Դրանց արդյունքում նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

  • 18-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
  • 3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, այդ թվում նաև՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
  • 2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, որոնցից մեկը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,
  • 1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքովնյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,
  • 1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելունկուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու,
  • 1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,
  • 1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,
  • 1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,
  • 4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում նաև ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի:

Հարուցված քրեական գործերի, դրանցով իրականցվող քննությունների արդյունքների, քրեական հետապնդումների վերաբերյալ թույլատրելիության շրջանակում  առաջիկայում և հետագայում որոշակի պարբերակայությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կհրապարակվի առանձին համապարփակ տեղեկատվություն առաջիկայում:

ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չպարունակող 18 դիմումներ, որոնց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Архиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествиеЦена на газ может вырасти. Последствия односторонних уступок ПашинянаКакое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ40 провалов за 6-летнее правление ПашинянаПремьер-министр Пашинян принял делегацию группы дружбы Франция-Армения Сената Французской РеспубликиПрезидент Республики Армении принял председателя Совета армян ФранцииЗамглавы МИД Армении представил послу Аргентины мирный процесс между Ереваном и БакуВ докладе Госдепартамента США зафиксированы случаи нарушения Азербайджаном прав человека в отношении армянАдминистрация Стамбула запретила поминовение жертв Геноцида армянМакрон и Нетаньяху провели телефонный разговор на тему ИранаУченые нашли космический «фонтан», извергающий материю массой в десятки миллионов СолнцНа основе геодезических измерений на границе Армении и Азербайджана установлен первый пограничный столбВ 109-ую годовщину Геноцида армян церемония воздания дани памяти высшим руководством Армении будет протокольной«Армянская женщина - жертва и героиня Геноцида»: выставка, посвященная женщинам, испытавшим всю жестокость геноцидаРоссийские миротворцы покидают Карабах в результате договоренности между мной и Президентом России: АлиевИшхан Агбалян: Воскепар, короче говоря, останется анклавомПроведение COP-29 В Азербайджане является результатом мирного процесса с Арменией: АлиевThe Wall Street Journal: США работают над санкциями против китайских банков за сотрудничество с РоссиейСобчак обсудила с подписчиками внешность сестры Ирины ШейкФигурист Куница признался, что им с Косторной на льду мешают личные отношенияСтарший эксперт комитета по международным отношениям Сената США и посол США в Армении посетили Мемориал Геноцида армянЭрдоган призвал Армению работать над дорожной картой отношений с Турцией, исходя из реалийМинистр обороны Армении принял делегацию французских депутатовВице-спикер Национального собрания Армении принял посла ГрецииВ разговоре с Зеленским Байден выразил надежду, что Сенат одобрит пакет помощи Украине на 61 миллиард долларовАлиев пригласил Зеленского в БакуДва вертолета ВМС Малайзии столкнулись в воздухе во время репетиции парада21-летняя дочь Кэтрин Зеты-Джонс повторила культовый образ своей материНАСА показало все траектории полета Ingenuity в одном видеоМИД Катара приветствовал договоренность Армении и Азербайджана о демаркации границыЭкспертные группы Армении и Азербайджана приступили к процессу согласования координатСтепанакертский русский драматический театр выпустил еще две весенние премьерыМВД Армении: Автодорога Баганис-Воскепар перекрыта для разминированияАрмения и Азербайджан должны продолжать усилия по решению пограничных проблем мирными путями: МИД ИранаНефть Brent подорожала до $87,5 за баррельПосол Геворкян встретился с исполнительным секретарем Экономической и социальной комиссии ООН для Азии и Тихого океанаГлава администрации села Киранц Тавушской области собирается подать в отставкуCтало известно, во сколько обойдется ликвидация КИВИ банкаЛео Николяну запретили въезд в АрмениюЕще не представленный смартфон Google появился в продаже в АфрикеАршак Карапетян: Нельзя осуществлять демаркацию границы без подписания мирного договораПосол Армении в США встретилась с участниками образовательной программы РамсфелдаВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 23 АПРЕЛЯАрмения и Саудовская Аравия имеют потенциал сотрудничества в ряде сфер: мнение экономистаРяд заявлений, звучащих из Азербайджана, касающихся реформ и модернизации армии Армении, делают нас тревожат: Пашинян20 тайных шагов Никола Пашиняна за спиной народа
Самое популярное