Հիմարություն է կարծել՝ հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, կառչած եմ աթոռից. Արայիկ Հարությունյան
НКՊատրաստ եմ արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ըտրությունների ծանր դժվարությունները: Եթե դրանց եզրահանգումը դրական լինի, օր առաջ կատարելու եմ իմ հայտնի խոստումը: Այս մասին այսօր Ստեփանակերտում իր հրաժարականը պահանջող քաղաքացիների հետ հանդիպմանը նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հիմարություն կլինի կարծել, թե հաճույք եմ ստանում ներկա իրավիճակից, թե որևէ անձնական շահագրգռվածություն ունեմ շարունակել պաշտոնավարումս, թե կառչած եմ աթոռից: Ես պատասխանատու եմ զգում ինձ ժողովրդի ու սերունդների առջև, այնքան պատասխանատու, որ իմ հուզական ու անհեռատես փախուստով չկործանեմ մեր պետականությունը»: