Արմավիրի մարզում ВАЗ 2115-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին. կան վիրավորներ
Արտակարգ ՊատահարՀունիսի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ, 21-ամյա Գևորգ Ալեքսանյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի, անցնելով բաժանարար գոտին , բախվել է դեպի Էջմիածին ընթացող Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա Բաբկեն Ասատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմքենային և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը եղել է ինչ-որ հետիոտն, ով փողոցը անցնելիս է եղել ու ВАЗ 2115–ի վարորդը նրան վրաերթի չենթարկելու համար դուրս է եկել հանդիպակաց և բախվել Mercedes -ին: