Վանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում է Վանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն է Հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-ն 

Եվրոպա´, գործիր տղամարդավարի, եթե կարող ես. Մ. Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Բլոգոսֆերա

Covid-19 համավարակը լուրջ մարտահրավեր է աշխարհի բոլոր երկրների համար. շուրջ երկու տարի շարունակվող այս աղետը խարխլել է համաշխարհային տնտեսության հիմքերը, լուրջ հարվածներ հասցրել ոչ միայն առողջապահական համակարգին և բիզնեսին, այլև՝ հասարակության խոցելի խմբերին, խորացրել անհավասարությունները։ Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում իր ելույթում նշել է հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համավարակի ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ պետությունները նախկինում չէին առերեսվել։ Եվ այժմ, երբ երկրների մեծամասնությունը հաղթահարել է խիստ սահմանափակումների փուլը,  պետք է մտածել ոչ միայն մեր  տնտեսությունները վերականգնելու, այլև՝ դրանք վերակառուցելու մասին, որպեսզի ապագա մարտահրավերներին կարողանանք ավելի արդյունավետ դիմակայել։

Համավարակի հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պետք է մշակել հստակ ռազմավարություն՝ խուսափելով անցյալի սխալներից։ Միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը պետք է նպաստեն մարդկանց սոցիալական իրավունքների իրացմանը, վերացնեն անհավասարությունները, պաշտպանեն խոցելի խմբերի շահերը և կանխեն հետագա հնարավոր ճգնաժամերի ժամանակ իրավիճակի սրացումները։

Քննարկվող նախագիծը կարևոր  հատկապես նրանով, որ կոչ է անում միավորել մեր ջանքերն ու հնարավորությունները, միասին հաղթահարել  կյանքի բնականոն ընթացքը խաթարած այս ճգնաժամը։

Ցավալի է սակայն արձանագրել այն փաստը, որ մեր կառույցին անդամակցող որոշ երկրներ  հակառակն են անում՝ իրավիճակն օգտագործելով իրենց ռազմատենչ նկրտումներն իրագործելու համար։

Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք   համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։

Ի՞նչ ակնկալել Ադրբեջանից, որն այսօր էլ ոտնձգություններ է կատարում  ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ։

Եվ հարց եմ տալիս՝ այդ ինչպե՞ս է ստացվում,  որ այս ամենից հետո այդ պետությունները մնում են անպատժելի։

Իսկ այժմ, նոյեմբերի 10-ից սկսած, անցել է ավելի քան 7 ամիս, իսկ Ադրբեջանն իր մոտ է պահում ավելի քան 200 հայ ռազմագերի: Հիմա ո՞ր դարն է: Եվ ժամանակակից աշխարհում ցուցաբերել այս որակի հանցագործություն, կարծում եմ՝ վեր է բոլոր, բոլոր ընդունված և չընդունված նորմերից:

Երևի նրանք ուզում են, որ մեր սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորներին էլ մենք գերի վերցնենք և հետո փոխանակենք:

Եթե դա եք ուզում, ասե՛ք:

Հիմա, Եվրոպա, նրանք ներխուժել են Եվրոպայի խորհրդի անդամ պետության սուվերեն տարածք:

Ի՞նչ կասեք:

Կամ ի՞նչ կանեք:

Մի՛ ուշացրեք ձեր առաջարկը:

Գործեք տղամարդավարի, եթե կարող եք:

Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական:

Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է:

Արագ դա փոխեք»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վանաձորի միակ տեղամասը, որտեղ ՔՊ-ն առաջ է անցել, այն էլ՝ 5 ձայնով«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց Ռանգնիկի նորամուտի խաղում Հրազդան համայնքում հաղթել է Սևակ Միքայելյանը ԲՀԿ-ում արդեն պատրաստվում են նշել հաղթանակը Վեդիում Գարիկ Սարգսյանը պարտվում էՎանաձորի 7 ընտրատեղամասերում ՔՊ-ն պարտվում է ընդդիմությանը Արտիմետ, Գայ և Գառնահովիտ գյուղերում առաջատարը «Զարթոնք» կուսակցությունն էՀանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու ՏԻՄ ընտրություններում Հարոյանը մասնակցեց «Կադիս»-ի անհաջող խաղին Արմավիրում հաղթանակ տարավ ՔՊ-նԱխուրյան համայնքում ՔՊ-ն հաղթում է Գեղամավան գյուղում հաղթել է ՀՅԴ-նԱռաջին տվյալները Արարատի մարզից․ Մասիս գյուղում ՔՊ-ն պարտվել էԱրարատի մարզի ՏԻՄ ընտրություններում 12 առերևույթ հանցավոր ընտրախախտման դեպքերից 4-ով նյութեր են նախապատրաստվումԱպարան խոշորացված համայնքի 11 գյուղերում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 42,48 տոկոսըԱդրբեջանի ԶՈւ-ն դարձյալ կրակ է բացել Կարմիր Շուկայի ուղղությամբ Շիրակի մարզի մի շարք համայնքներում ՔՊ-ն առաջատար էՉկալով ու Վարդենիս համայնքներում ՔՊ-ն ևս պարտվել էԱպարանի Չքնաղ գյուղում ՔՊ-ն պարտվել է Առերևույթ հանցավոր 6 ընտրախախտում՝ Լոռու մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում Գրանցվել է քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու առնվազն 167 դեպք Ձայների հաշվարկը՝ Վանաձորի 23/24 ընտրական տեղամասում«Բերե՛ք սրանց սաղին տփենք». լարված իրավիճակ ՊտղնիումԱվարտվեց ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը, սկսվել է ձայների հաշվարկըԳեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չի մասնակցել (ՏԻՄ) ընտրություններին«Պետք է սկսենք ասել՝ մաղթում եմ ձեզ այնպիսի օր, որին արժանի եք»․ ԼիլուԳեղարքունիքի մարզում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 36,18 տոկոսըՍրբապղծություն Գեղարքունիքում. թալանել են Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված զինվորի տունը«Անթերի»․ Աննա Դովլաթյանը՝ դասական կերպարումԵս Հանրապետական եմ եղել և դրա համար չեմ ամաչում. Արարատի համայնքապետի թեկնածու ՀՀ 36 խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 17-ի դրությամբ կազմել է 33,80 տոկոսՀամայնքապետերը կանգնում են ընտրատեղամասի ճանապարհին եւ համագյուղացիներին հորդորում են ընտրել ՔՊ-ինՔերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներԱյնթապի գյուղապետը, նրա եղբայրը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի եւս 2 անդամներն ազատ են արձակվել «Չսովորեցինք հարգել գոնե մեր վիշտը, ոչ լիարժեք ուրախանալ սովորեցինք ուրիշի ուրախությամբ, ոչ լիարժեք ներել կամ ընդունել սխալը»․ Նազենի Հովհաննիսյան Գործող իշխանությունն ամեն գնով փորձում է նվաճել ՏԻՄ մարմինները. Իշխան Սաղաթելյան Ռոմանոս Պետրոսյանի կազմակերպմամբ՝ ՔՊ-ականներն ընտրատեղամասերի առջեւ ուղղորդումներ են անում․ ՀՅԴ Աբովյանի թեկնածուՀայաստանում ոչ մի թուրքական ազդեցության և ուղղակի լրտես չի ձերբակալվել. Ստեփան Դանիելյան Սխալմունք Էջմիածնի ընտրատեղամասերից մեկում․ քաղաքացին մոռացել է քվաթերթիկը քվեախցիկումԵրևանում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. վերջինս կոտրել է ծառն ու բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներԹումանյան համայնքը շարունակում է առաջատար մնալ ընտրողների ակտիվությամբ«Չարախոսների համար անգամ ժպիտդ է խոսելու առիթ»․ Թամարա ԳեւորգյանՔվեարկեցի հանուն նոր համայնքի և նոր սկզբի. Էդուարդ Բաբայան Չեմ կարծում, որ որեւէ ուժ 50 տոկոսի շեմը կհաղթահարի. ԼՀԿ-ն մաս է կազմելու Վանաձորի կառավարմանը. ԼՀԿ թեկնածու Աբովյանի ԲԿ-ի ՔՊ-ական աշխատակիցը «սպառնում է», որ պարզելու են՝ ով է գնացել ընտրության, ով՝ ոչ Էթերի Ոսկանյանի նուրբ կերպարըԿուտակումներ Հաղթանակ գյուղի տեղամասի մոտ. այնտեղ են մարզպետն ու ՔՊ թեկնածունԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված
Ամենադիտված