Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի գործարանից ուղեւորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, այնուհետև՝ Երևան. Մարության Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով Ադրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ է նշանակել Այդ շինծու դատավարությունները թուրքը հետագայում ցանկացածի աչքն է կոխելու՝ որպես Հայաստանի ագրեսիան իբր դատական կարգով ապացուցված փաստի. Գևորգ Դանիելյան «Սրանց հայհոյելն անգամ քիչ է.․․»․ Արտակ Զաքարյան Խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը ԼՂ Մենք առանց հասկանալու լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը. փորձագետ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ Համապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս. Ռոբերտ Հայրապետյան Ժամը 06։30-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ․ հայկական կողմը պատասխանել է 

Առերևույթ ընտրական հանցագործությունների մասին ստացված 727 հաղորդում, հարուցված 32 քրեական գործ. ամփոփում

Իրավունք

2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են կայացած ընտրությունների ինչպես նախընտրական շրջանի (ներառյալ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը), այնպես էլ հունիսի 20-ին կայացած քվեարկության, քվեների հաշվարկի ողջ ընթացքում առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև բնույթով ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ այդմ՝ հունիսի 22-ի ժամը 10.00-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է վերոնշյալ բնույթի ենթադրյալ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ 727 հաղորդում և ահազանգ, որոնցից 338-ը՝ մինչև քվեարկության օրը, 389-ը քվեարկության օրը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Դրանցից՝

221-ը՝ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են,

241-ը՝ ֆիզիկական անձի կողմից, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված հաղորդումներ,
2-ը՝ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ,

87-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառումներ,

171-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:
 

Նշված առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդում-ահազանգերից՝

217-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված),

170-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված),

96-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

72-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված),

54-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված),

42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված),

10-ը` տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված),

4-ը՝ ընտրատեղամասից ընտրական փաստաթղթերի կամ կնիքների, այլ պարագաների հափշտակությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված),

2-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված),

2-ը՝ վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.5-րդ հոդված),
2-ը՝ ընտրական այլ,

56-ը՝ ընտրական չհամարվող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ ենթադրյալ հանցավոր արարքների:
  

Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 440 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքների պարզմանն ուղղված անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածների մի մասում առկա տեղեկությունները չեն հաստատվել, և դրանք թողնվել են անհետևանք, մյուս՝ մեծ մասով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Ընդհանուր 727 հաղորդումներից 287-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:

 Դրանց արդյունքում նշված ժամանակահատվածում 32 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝

18-ը հարուցվել է առերևույթ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրակաշառքի միջնորդության հատկանիշներով, ընդ որում՝ դրանց գերակշիռ մասը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,

3-ը՝ ընտրողներին քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու, այդ թվում նաև՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում,

2-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, որոնցից մեկը՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, 

1-ը՝ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, նյութապես շահագրգռելով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու,

1-ը՝ 2 և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու, 

1-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելու,

1-ը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առերևույթ կեղծ քվեաթերթիկներ պատրաստելու և իրացնելու,

1-ը՝ մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու,

4-ը՝ կապված պաստառների վնասման հետ, գույքային վնաս հասցնելու հատկանիշներով:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է իրականացվել 43 անձանց նկատմամբ, որոնցից 16-ին առաջադրվել են մեղադրանքներ, այդ թվում նաև ընտրություններին մասնակցած տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված 5 անձի:

Հարուցված քրեական գործերի, դրանցով իրականցվող քննությունների արդյունքների, քրեական հետապնդումների վերաբերյալ թույլատրելիության շրջանակում  առաջիկայում և հետագայում որոշակի պարբերակայությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կհրապարակվի առանձին համապարփակ տեղեկատվություն առաջիկայում:  

ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չպարունակող 18 դիմումներ, որոնց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի գործարանից ուղեւորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, այնուհետև՝ Երևան. ՄարությանԵրևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցովԱդրբեջանի խորհրդարանը արտահերթ նիստ է նշանակելԹուրքիայի երկնքում անհայտ ծագման բռնկում է երևացել (տեսանյութ)Այդ շինծու դատավարությունները թուրքը հետագայում ցանկացածի աչքն է կոխելու՝ որպես Հայաստանի ագրեսիան իբր դատական կարգով ապացուցված փաստի. Գևորգ Դանիելյան«Սրանց հայհոյելն անգամ քիչ է.․․»․ Արտակ ԶաքարյանԽաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը ԼՂԱյս կոնտեքստով էլ է պետք դիտարկել Մեղրիի ճանապարհի կարևորությունն Ադրբեջանի համար. քաղաքագետԹուրքիայի կենտրոնում գնդակահարել են քուրդ ընտանիքի յոթ անդամի, այնուհետև հրդեհել տունը․ AhvalՄենք առանց հասկանալու լեգիտիմացրել ենք վաչկատուն ցեղերի կողմից մեր հայրենիքի բնակավայրերից մեկին տրված Շորժա բառացիորեն՝ «աղիավուն, աղուտ» անվանումը. փորձագետՀովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչՀամապատասխան մարմինները ստանալով քաղաքական պատվեր ցանկացած ընդդիմախոսի դեմ կհարուցեն քրեական գործեր, փորձելով լռեցնել վերջիններիս. Ռոբերտ ՀայրապետյանԺամը 06։30-ին Ադրբեջանը կրակ է բացել Երասխի ուղղությամբ․ հայկական կողմը պատասխանել էՕգոստոսի 1-ին, երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճարՀայաստանում կորոնավիրուսի 243 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 6 մարդ«Այս իշխանությունն արեց այն քայլը, որը կիսաավտորիտար գնահատվող նախկինները չէին էլ հանդգնում անել»Նոյեմբեր 9-ից հետո Հայաստանը միայն կորցնում․ ՀՀ իշխանությունը ի զորու չէ սպասարկել ՀՀ շահըԱդրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով հայ գերիների՝ իր վերհսկողության տակ գտնվելըԽոշոր վթար-հրդեհ Երևանում. Opel-ը վերածվել է մոխրակույտի«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի տունը խուզարկվել է«Հրապարակ». 2013-ի միջադեպը կանխորոշեց Սահակյանի ճակատագիրըՕրվա խորհուրդ«Ժողովուրդ». Քաղաքական հետապնդումները շարունակվում են. թիրախում Արման Սահակյանն է«Հրապարակ». Իշխանությունն «ականապատել է» խորհրդարանը«Փաստ». Իշխանությանը հայհոյողներին ի՞նչ պատիժ է սպառնում«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ում որոշել են «թրջել» իրենց մանդատները «Փաստ». Շուտով մերձիշխանական շրջանակների «հետաքրքիր» նշանակումների ականատես կլինենք«Հրապարակ». Իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել«Փաստ». Գոր­ծող խորհր­դա­րա­նից ուզում են մաք­սի­մու­մը «քա­մել»«Հրապարակ». Ընդդիմադիր դաշինքները համաձայնության են եկել. որ պաշտոնում ում կառաջադրենԻսրայելի ոստիկանության հետ բախումների հետևանքով տուժել է 211 պաղեստինցի Մոդել Իլոնա Նուրիբեկյանը` գայթակղիչ կերպարում (լուսանկար)Միհրան Ծառուկյանի ու որդու ջերմ տեսանյութը Քասախ գետի ափամերձ տարածքները կմաքրվեն կենցաղային աղբից Ոստիկանները վաղը Սևանում իրականացնելու են «Ցռան Վերգո» անվանումը կրող հատուկ օպերացիա Ձեր տղամարդուն գայթակղելու 11 եղանակՍահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան «Մեծ ամոթով պիտի խոստովանեմ»․ Սոս Ջանիբեկյան «Մի փոքր ծովն ու ամառը մեզ բավական է ամբողջ տարվա համար»․ Իրինա Թովմասյանը` խորը դեկոլտեով զգեստով Վրաերթից հետո տղան ասել է, որ վթարի հեղինակը ինքն է, բայց կան կասկածներ,որ վարորդը աղջիկ է Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ի ԱԽ նախագահին նամակով ներկայացրել է Ադրբեջանի քայլերըԲացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից. Banak.info Թուրքիայում ձերբակալվել են hրկիզման մեջ կասկածյալներին (տեսանյութ) Դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն քֆուրները. օրենքը իրենց վրա չի ազդելու. Սամվել Մարտիրոսյան Արմավիրում բախվել են Mercedes-ն ու Mitsubishi Galant-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը ԱԱԾ ծառայող էԲանաստեղծ, լրագրող Արմեն Շեկոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 31-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում Հրաժարականի փոխարեն՝ արձակուրդ. ՔՊ-ական մարզպետի արարքները ներվե՞լ ենԱյս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊԻնչպես է ապրում աշխարհի ամենամեծ «արժանապատվություն» ունեցող տղամարդը (լուսանկար)Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը. ԶՈւ քանակը գերազանցում է մերոնց. «Փաստինֆո»
Ամենադիտված