Այլանդակություն է, ոչ թե ընտրություն. Վարդան Բալյան
ԲլոգոսֆերաՔաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ավարտել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամներում հավաքված գումարների փաստաթղթային ստուգումները։
Ունենք խայտառակ պատկեր, որի մասին բազմիցս հրապարակային արտահայտվել եմ։ Սա այլանդակություն է, ոչ թե ընտրություն։ Եթե պետությունը այսքան փնթի է ու անլուրջ, գուցե իմաստ չունի այսպիսին ունենալ։
Ի դեպ, «Հետք» լրատվականն այս առումով հրապարակում էր արել, որ հաստատում է մեր եզրակացությունը։ Եվ ո՞վ կարող է երաշխավորել, որ արտաքին թշնամիներ չկան ֆինանսավորողների թվում»։