Արմեն Չարչյանը կալանավորվեց
ԻրավունքԴատարանը քիչ առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացրեց։
Ըստ դատարանի որոշման՝ կալանավորման հիմքերն առկա են, իսկ ՀՔԾ քննիչի կողմից ներկայացրած հիմքերը բավարար են կալանավորման համար։
Նշենք, որ որոշումը կայացրեց դատավոր Արմինե Մելիքսեթյանը։
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։