Աջափնյակում մեկ օրում ապամոնտաժվել է 5 ինքնակամ շինություն. աշխատանքները շարունակում են
VideoԵրեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ հունիսի 23-ին միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ամփոփենք ապօրինի շինությունների քանդման՝ երեկվա աշխատանքները. հունիսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի ստորաբաժանումները, ոստիկանության աջակցությամբ միայն Աջափնյակում ապամոնտաժել են հինգ ինքնակամ շինություն:
Բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ շինություններ են քանդվել նաեւ Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում: Մի շարք դեպքերում կառույցների սեփականատերերը ընդառաջ են գնում՝ սեփական միջոցներով քանդելով ապօրինի կառույցները:
Քաղաքը ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները շարունակվում են»,-գրել է Մարությանը: