Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ավտոմեքենաներից մեկը հայտվել է ձորակում Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր դեպի Եռաբլուր ջահերով երթին Մոմ և աղոթքներ Եռաբլուրում՝ անմահ հերոսների հիշատակին Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը միացավ ջահերով երթին ՈւՂԻՂ. «Հայերը չեն հանձնվել». ջահերով երթ դեպի Եռաբլուր Մեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. Ժաննա Անդրասյան Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք 

Հեռանում եմ. հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին. Արտակ Աղբալյանը դիմում է գրել

Բլոգոսֆերա

Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍՆ Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով իր գրառումը վերնագրել է «Հեռանում եմ»:

Նա, մասնավորապես, գրել է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել… Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը, որովհետև այդ ծրագրերը կանխում էին ահագնացող արտագաղթը, հայ երիտասարդին կապում էին իր ծննդավայրի հետ, հույս էին տալիս նրան, որ հնարավոր է իր գյուղում ու քաղաքում աշխատանք ունենալ, երջանիկ լինել ու բարեկեցիկ ապրել:

Չէի ներկայացրել, որովհետև կարող էի կանխել ու այս ընթացքում ուժերիս ներածի չափով կանխեցի մյուս ոլորտների հետ համեմատած մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին ուղղված հարվածները: Ու հիմա երեք տարվա հեռավորությունից նայելով՝ հասկանում եմ, որ ճիշտ եմ արել, դիմացել եմ ու արել եմ առավելագույնը:

Հեռանում եմ այսօր ու այս համատեքստում ուզում եմ երախտագիտությունս հայտնել միջազգային և հասարակական այն կառույցներին, որոնց հետ աշխատել եմ, իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, որոնք նվիրումով են վերաբերվել ոլորտի զարգացման բոլոր գործընթացներին, ինչպես նաև այն լրագրողներին, որոնք իմ խնդրանքով բազմիցս անդրադարձ են կատարել ոլորտի ձեռքբերումներին ու հիմնախնդիրներին: Շնորհակալ եմ ոլորտի բոլոր մասնագետներին՝ տնօրեններ, դասախոսներ, վարպետներ, ովքեր, չնայած բարձր ղեկավարության անհիմն ու ամբարտավան թիրախավորմանը, հավատացել են իրենց առաքելությանն ու գործի կարևորությանը՝ ապահովելով զարգացում:

Ես այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացնում, որովհետև հավատարիմ եմ իմ գաղափարական քաղաքական ուժի՝ ՀՅԴ-ի սկզբունքին ու ի տարբերություն շատերի՝ կառչած չեմ այդ պաշտոնից: Հեռանում եմ տղամարդավարի հայտարարելով, այլ ոչ թե ձեր պատկերացրած սաբոտաժ անելով ու պետությանս դեմ աշխատելով:

Հեռանում եմ, որովհետև Շուշին ինձ համար դժգույն և դժբախտ քաղաք չէր, այլ ՀԱՅՐԵՆԻՔ… այլ պատմական և ժամանակակից կրթամշակութային կենտրոն, իր Եզնիկ Մոզյան արհեստագործական բացառիկ ուսումնարանով, Տեխնոլոգիական համալսարանով, Կերպարվեստի և երկրաբանական թանգարանով և վերջապես Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիով, որոնք գուցե ծառայողական թանկարժեք մեքենայի մգեցված պատուհանից դժգույն են երևացել:

Հեռանում եմ, որովհետև, դուք ուրացել եք ոչ միայն Արցախը, այլև յուրաքանչյուր հայի հոգու խորքում ապրող Արարատի վերադարձի երազանքը: Ես անարմատ ու անաստված, անսեռ ու անհայրենիք պաշտոնյաների հետ ճանապարհ չունեմ գնալու:

Հեռանում եմ, որովհետև չեմ կարող հպարտանալ իմ երկրի պարտությամբ, որին հասցրիք դուք՝ ձեր առաջին հայացքից անգրագետ, բայց իրականում ծրագրված գործելակերպով: Չեմ կարող հպարտանալ այն պողպատե գործիքով, որով սպառնում եք բացառապես հայերին, իսկ թշնամուն պատասխանում ընդամենը քառատողով:

Հեռանում եմ, որովհետև ամեն օր տեսնում եմ հրապարակային ձեր խոսքի ու կատարած գործի արմատական տարբերությունները: Ինձ համար Հայաստանն է կարևոր իր ձյունապատ ամեն լեռով, իսկ ձեզ համար հանրապետության հրապարակի շենքերից ընդամենը մեկը:

Ինձ համար կարևոր է ազգայինն ու հայը, ձեզ համար անազգ և անդեմ քաղաքացին ու շուկայական պայմանագիրը:

Հեռանում եմ, որովհետև զարմացած եմ, թե երբ հասցրիք այսչափ թրքասեր դառնալ:

Ես հեռանում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻՍ կողքին կանգնելու և պայքարելու համար, իմ գաղափարակից այն ընկերների հետ լինելու, ովքեր միշտ վառել և վառելու են թշնամու դրոշը: Վստահ եմ մենք՝ հայերս իրականում ենք հաղթելու ու դա տեսնելու եք դուք ու ձեր ոխերիմ եղբայրները:

Հեռանում եմ կրկին վերադառնալու վճռականությամբ:

Հ.Գ. Տխրահռչակ պարգևավճարներից որին միշտ սկզբունքորեն դեմ եմ եղել կարող եք հատկացնել նաև իրական արժանավորներին՝ իմ ղեկավարած վարչության աշխատակիցներին, ես արդեն հեռացել եմ:

ՀՀ Կրթության և գիտության (և ոչ ԿԳՄՍ, որը այդպես էլ իմ համար անտրաբանական մնաց) Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ.

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ. 47 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ Արտակ Աղբալյան

Ամեն ինչ լավ է  լինելու»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օլյա Հակոբյանի աշնանային կերպարըԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. ավտոմեքենաներից մեկը հայտվել է ձորակում «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ հաղթեց «Լևանտե»-ին Սամվել Ալեքսանյանը մասնակցում էր դեպի Եռաբլուր ջահերով երթին Մոմ և աղոթքներ Եռաբլուրում՝ անմահ հերոսների հիշատակին Սոնա Ռուբենյանի հրապուրիչ կերպարըՀարոյանը «Կադիս»-ի մեկնարկային կազմում է «Մի երազիր կյանքի մասին, ապրիր երազանքներդ»․ Իրինա Թովմասյան Գյումրիում անցկացվում է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի երթ Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Ռոբերտ Քոչարյանը միացավ ջահերով երթին«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Լացիո»-ի դեմ հանդիպմանը Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը «Ամայացած դրախտը «ծառ տնկելով» պիտի ծաղկեցնենք... կամ անապատ դառնանք իսպառ»․ Նազենի Հովհաննիսյան ՈւՂԻՂ. «Հայերը չեն հանձնվել». ջահերով երթ դեպի Եռաբլուր «Յուվենտուս»-ը տանը հաղթել է «Սամպդորիա»-ինՄեր դպրոցների որոշ մասում տպավորություն է, թե իրերն ավելի կարևոր են, քան երեխաները. Ժաննա ԱնդրասյանՆիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար. Արտակ Զաքարյան Լռության րոպե՝ ի հիշատակ Արցախում ընկած հայորդիների Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք«Ուժեղները չեն վախենում իրենց թուլություններից, պարզապես գիտակցում են դրանք, ու երբեք դրանց գերին չեն դառնում...»․ Էդգար ԻգիթյանՄեկ տարի առաջ մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղով պնդում էր, որ պատերազմ չի լինելու. Վարուժան ԳեղամյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ալիևն ու Փաշինյանն իրար ընդառաջ քա՞յլ են կատարում. RegnumՄերկելի 16-ամյա իշխանությունից հետո երկիրը նոր կանցլեր կունենա. Գերմանիայում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍիրուն Մինասի եւ որդու լողափնյա լուսանկարներըՇրջանների զգալի մասում սպասվում է անձրև «Իմ միակ եւ հավերժական սեր»․ Լիլի Մորտոյի եւ սիրելիի սիրառատ հոլովակըԳորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումիցԱլիևը Հայաստանին մեղադրում է բոլոր այն հանցագործություններում, ինչը անում է Ադրբեջանը«Ուղիղ պետք է նայենք իրականության աչքերին, չպիտի փախչենք, փախուստը վախկոտության հոմանիշն է…»․ Դիանա ԳրիգորյանԽոշոր ավտովթար Արմավիրի մարզում. 34–ամյա վարորդը BMW X5-ով բախվել է գազատար խողովակին և կողաշրջվելԿրկնակի դավաճան է բանակին պարտված անվանողը, պարտվել է ապիկար իշխանությունը.Սեյրան Օհանյան44-օրյա պատերազմի հերոսների հոգեհանգիստ՝ Անթիլիասի Մայրավանքում. ՈւՂԻՂ «Գեղեցիկ մայրիկ». Մարտան՝ որդու հետ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվելԲյուրական գյուղում և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտներում գազ չի լինի«Հեռու կեղծիքից…». Մանո Գրիգորյանը նոր տեսանյութ է հրապարակելԱրարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումըՄթերային խանութից գողացել էին վճարային սարքը. կատարված գողությունը բացահայտվել էՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք. մահացել է 13 մարդ«Ամենաթանկը, որ ունեմ․․․ թող քո կյանքում հաջորդող ծնունդներն անցնեն խաղաղ, լուսավոր, ինչպես դու ես»․ Մարիամ Ալեքսանյանի շնորհավորանքը մայրիկին Սպանություն Երեւանում. բնակարանում հայտնաբերվել է դանակի մի քանի հարված ստացած տղամարդու դիՄիրզոյանն ու Գուտերեշը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակըՍեպտեմբերի 26. Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ սեպտեբերի 26-ի համարՀրապարակվել են կադրեր, թե ինչպես է Պուտինը Շոյգուի հետ հանգստանում սիբիրյան տայգայում (տեսանյութ)Բաքվում հրդեհվել է Հեյդար Ալիևի պալատը (տեսանյութ)ՀՅԴ ԳՄ անդամների և Մարզային կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Ամենադիտված