Հայաստանում մայիսին արձանագրվել է աննախադեպ աշխատատեղերի ծավալ. աճել է նաև միջին աշխատավարձը
SocietyՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021-ի մայիսի վերաբերյալ հայտարարագրված զրոյից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի քանակը կազմել է 635 հազար: «Այս ցուցանիշն աննախադեպ է և գերազանցել է 2020-ի սեպտեմբերի ընթացքում արձանագրված ամենաբարձր՝ 632 հազար ցուցանիշը: Այս ցուցանիշն ավելի է 2018-2020 թվականների ցուցանիշներից: Մասնավորապես, 2020-ի մայիսի ցուցանիշից ավելի է 37 հազարով, 2019-ի մայիսի համեմատ՝ 34 հազարով, իսկ 2018-ի համեմատ՝ 87 հազարով: Աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամտի չափը՝ կազմելով 134,7 մլրդ դրամ, և 19 մլրդ, 22 մլրդ ու 38 մլրդ դրամով գերազանցելով համապատասխանաբար 2020, 2019 և 2018 թվականների ցուցանիշները»,- ասաց Հովհաննիսյանը: