Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Աշխարհը զարմացած է. արհավիրք ու աղետ բերած առաջնորդը ստանում է հարյուր հազարավոր ձայներ. Գեղամ Նազարյան

Блогосфера

Նիկոլն  ամենալկտի եւ ստոր ձեւով կեղծել է  ընտրությունների արդյունքները: Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս մասին են վկայում զինվորների մասնակցությամբ խայտառակ քվեարկության կադրերը, այս մասին են վկայում բազմաթիվ մարդկանց պատմածները տեղամասերում մեծ թվով անծանոթ ընտրողների առկայության մասին, այս մասին են վկայում վարչական ռեսուրսի ամենաբիրտ գործադրումը, բայց որքան էլ տարօրինակ հնչի, այստեղ ամենագլխավոր հարցը սա չէ, այլ այն, որ այնուամենայնիվ, մեր կողքին ապրող բազմաթիվ մարդիկ (տարբեր գնահատումներով մոտ 400 հազար), որոնք ձեռքերը թաթախելով զոհված տղերքի արյան մեջ, քվեարկեցին մեր երկիր պատերազմ եւ պարտություն բերած ուժի եւ նրա առաջնորդի օգտին:

Աշխարհը զարմացած է: Աշխարհը գրանցել է մինչ այժմ չտեսնված երեւույթ. պարտված, երկիր աղետ եւ ծանր պարտություն, արհավիրք ու աղետ բերած առաջնորդը ստանում է հարյուր հազարավոր ձայներ: Նա ստանում է քվեներ, երբ իր պատճառով դեռ հարյուրավոր գերիներ ունենք, երբ հարյուրավոր անհետ կորածներ ունենք, երբ թարմ են զոհված տղերքի շիրիմները, երբ դեռ այս ու այնտեղ տղերքի մասունքներն են գտնում, երբ հիվանդանոցներից մեկի նկուղում պարկերի մեջ գտնվող տղերքի մարմիններն էին իրար գլխի լցված:

Հոգեբույժներն այս երեւույթն անվանում են պարադոքսալ փուլ, երբ ինչ որ մեկի կամ ուժերի ազդեցության տակ գտնվող ամբոխը կարող է մահը ընդունել որպես ուրախություն, պարտությունը՝ հաղթանակ, սովը՝ լիություն, անպատվությունն՝ արժանապատվություն: Ընդգծենք, սակայն, որ սա առաջին դեպքն է, երբ պարադոքսալ փուլում գտնվող ամբոխը պարտությունից, դաժան պարտությունից հետո որոշում է պետության ճակատագիրը ու աջակցում աղետ բերած ուժին:

Մենք, բանական մարդիկ, այս երկրով ապրող մարդիկ թերագնահատեցինք այդ մարդկանց ազդեցությունը: Մենք այդպես էլ չհավատացինք, որ մեր կողքին այդքան շատ են նրանք, որոնք կուլ գնացին վարչախմբի պատրաստած եւ մատուցած ամենաանհեթեթ ստերին, որոնք տարածվում էին թե հանրայինով, թե որոշ լրատվական կայքերով, թե տարատեսակ անվանումներով յութուբյան ալիքների միջոցով: Մենք՝ բանական մարդիկ ծիծաղում էինք յութուբյան այդ ալիքների տարածած նյութերի վերնագրերի վրա («Էրդողանը ծնկաչոք Նիկոլին խնդրում է չգրավել ամբողջ Թուրքիան», «Ալիեւը ներողություն է խնդրել Փաշինյանից», «Հրաշք, Նիկոլը գերիներին վերադարձնում է», «Քոչարյանը գերիներին պահում է իր նկուղում», «Քոչարյանը Զատկի տոնից առաջ հրահանգել է գնել բոլոր հավկիթները եւ դրանք կոտրել մի բաց դաշտում», «Երեւանում խմելու ջուրն անջատել է Քոչարյանը»), չհավատալով, որ կգտնվեն մարդիկ, որոնք դրանք լուրջ կընդունեն: Մենք չէինք պատկերացնում, որ այդքան շատ կլինեն նրանք, որոնք կհավատան ամենաանհեթեթ լուրերին, օրինակ, որ Քոչարյանը դեռ 1999-ին է վաճառել Շուշին, որ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը եւ Սարգսյանը դեռ 1990 թվականին են որոշել «սարքել Նիկոլի գլխին», որ մինչեւ 2018 թվականը մարդիկ վախեցել են անգամ կարծիք հայտնել, իսկ երեխաներին էլ կարուսել կարողացել են տանել միայն «հեղափոխությունից» հետո: Այս բոլոր օրինակները կամ քարոզարշավում հանդիպած իրական դրվագներ են, կամ մեծ դիտողականություն ապահովված ռեպորտաժների գլխագրեր: Մենք չհավատացինք, որ նման մարդիկ կան, եւ որ նրանք այսքան շատ են: Մենք լուրջ չընդունեցինք նաեւ այն պնդումները, որ կան հանրային միավորներ (կրոնակաաղանդավորական եւ այլ տիպի),  որոնց անդամները քվեարկում են պարզապես իրենց առաջնորդի հրահանգով, առանց մտածելու, թե ինչ են անում կամ ինչու են անում: Իսկ առաջնորդները հրահանգ եւ ֆինանսավորում ստանում են իրեն աստվածը գիտի, թե որտեղից։

Հիմա աշխարհը մեզ նայում է քամահրանքով, արհամարհանքով։

Այս արտահերթ ընտրությունները նրա համար էին, որ մենք աշխարհին այլեւս չներկայանանք պարտված եւ ստորացված մարդու դեմքով, բայց մենք հիմա ներկայանալու ենք ոչ միայն այդ դեմքով, այլ այդ դեմքին հարյուր հազարներով ձայն տված ազգի կամ ժողովրդի կերպարով՝ դրանից բխող ամենածանր հետեւանքներով:

Նրանք, ովքեր քվեարկել են վարչախմբի վերարտադրության օգտին նկատելու են, որ շաքարի կիլոգրամն արդեն հինգ հարյուր դրամ է, բայց դեռ իներցիայով ասելու են, թե սա հներն են անում, հետո արդեն երեխաների համար կոշիկ գնելուց ֆինանսական խնդիրների են բախվելու ու կրկին հիշելու են հներին, իսկ մի օր էլ, երբ հասկանան կամ ստամոքսը հուշի, որ թերսնվում են՝ նոր կսկսեն հայացքներն ուղղել գործող վարչախմբին։ Այս ամենը լինելու է ամիսներ անց, բայց սա արդեն կարեւոր չէ:

Նրանք, ովքեր ամեն օր ադրբեջանցի զինվորների ցինիկ հայացքների ներքո երթեւեկում են Գորիս-Կապան ճանապարհով, գնացին ու ձայն տվեցին նիկոլի գլխավորած ուժին: Սա արդեն պետք է հոգեբույժները բացատրեն: Եւ նրանք, ովքեր գիտեն, որ նիկոլը ադրբեջանցի զինվորին բերելու եւ կանգնեցնելու է Ազատամուտի, Ոսկեպարի, Կիրանցի գլխին՝ կրկին քվեարկեցին նրա օգտին: Մի՞թե ժողովուրդը ընտրել է ինքնաոչնչացման ճանապարհը: Այո, ընտրել է, բայց չգիտակցելով: Նրանք պարադոքսալ փուլում են եւ չեն գիտակցում ինչ են անում, իսկ նիկոլը գիտակցում է: Հիշո՞ւմ եք հայտնի մուլտֆիլմի պարադոքսալ փուլում գտնվող առնետներին, որոնք լսելով Նիլսի նվագի ձայնը, դրա հետեւից գնացին եւ խորտակվեցին լճակում: Հիմա մեզ հետ նույնն է տեղի ունենում:

նիկոլը պատրաստվում է Հայաստանի ռազմավարական նշանակության բոլոր ճանապարհները հանձնել թուրքին, նա պատրաստվում է անողոք պայքար մղել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ եւ այն կազմաքանդել, նա պատրաստվում է վերացնել ամեն հայկականը:

Կարո՞ղ ենք կանխել այս ամենը: Ընտրություններից առաջ կարող էինք միանշանակ պնդել, որ՝ այո, հեռացնելով այս վարչախմբին: Իսկ հիմա, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում այդ այո-ն ասելն ու գրելը շատ բարդ է: Ինչպես ասես՝ այո, երբ շուրջ բոլորդ ապրում են մարդիկ, որոնք ապրում են ստի աշխարհում, ովքեր հավատում են ամենաանհեթեթ ստին եւ վտանգի գիտակցում չունեն:

Կլինի՞ հրաշք: Մարդիկ կհասկանա՞ն, որ իրենց խաբել են եւ կնետվե՞ն փողոց: Այս սցենարին դժվար է հավատալ: Եթե 44-օրյա պատերազմից հետո, եթե այդ պատերազմին հետեւած խայտառակ իրադարձություններից հետո այս զանգվածը փողոց դուրս չեկավ, հիմա առավել եւս դուրս չի գա: Փողոց դուրս չի գա նաեւ բժշկի կալանավորումից հետո, այն բժշկի, որը հարյուրավոր կյանքեր է փրկել: Սա ենք մենք: Ընդունենք այս փաստը եւ …

Մենք ունենք այն, ինչ ունենք եւ կրկին իրավիճակը փորձելու են փրկել նրանք, ովքեր երեկ եւ այսօր էին փորձում, իսկ թե ինչ կստացվի, արդեն կախված է ոչ միայն պայքարող մեր տեսակից, այլ նաեւ աշխարհաքաղաքական շարունակվող դասավորություններից:

Հ.Գ. Չեմ կարող չնշել իմ վերջին բացահայտման մասին. պարզվում է, որ ընդդիմադիր բազմաթիվ գործիչների, եթերներից հայրենիքի մասին խրոխտ խոսողների, միտինգներում իրենց պատռողների մի զգալի մասի պայքարը՝ մանդատի համար էր։ Ասում եմ այն՝ ինչը տեսնում եմ իմ աչքով»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Тавушцы перекрыли мост КиранцаСалливан: США поставили Украине ракеты дальнего радиуса действия ATACMSВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 25 АПРЕЛЯАрмении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествие
Самое популярное