Բաքվի բա՞նտն էր իմ տղայի ապագան. ռազմագերիների հարազատների նստացույցը շարունակվում է
ОбществоՈրքան պետք է, այդքան կսպասեմ իմ որդուն, բայց արդյոք նա կգա՞: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գերեվարված զինծառայողի ծնողը:
Նստացույցին մասնակցող ռազմագերու հայրը նշեց, որ սկզբնական փուլում իրենք հանգիստ էին, քանի որ դատավարություններ չէին ընթանում. «Այն ժամանակ գիտեինք, որ մեր էրեխեքը նստած են միայն, իսկ հիմա ավելի վատ դրություն է, արդեն տանում են Բաքվի բանտ՝ դատելու՝ որպես տեռորիստ, ինչի մենք տեռորի՞ստ ենք տվել»,- հուզված ասաց նա:
Մեկ այլ ծնող էլ հավելեց, որ իր երեխայի համար այլ ապագա էր պատկերացնում. «Մենք մեր երեխաներին տվել ենք հայրենիքը պաշտպանելու, ոչ ոքին հետաքրքիր չեն էդ էրեխեքը ու իրանց ապագան, հիմա Բաքվի բա՞նտն էր իմ տղայի ապագան»,- ասաց ռազմագերու մայրը:
Հիշեցնենք, որ գերեվարված զինծառայողների հարազատները երեկվանից կառավարության շենքի դիմաց նստացույց են իրականացնում՝ պահանջելով իշխանությանը քայլեր ձեռնարկել դադարեցնելու Ադրբեջանի կողմից Բաքվում ընթացող ռազմագերիների դատավարությունները: