ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է հայ գերիների վերադարձի և նրանց դեմ շինծու դատավարությունների մասին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ԶՈՒ ԳՇ պետը պարգևատրել է Վալերի Քոչարյանին ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի քվեարկությունը կշարունակվի վաղը Հոկտեմբերի 19-ին մեր վարչապետն ասում է՝ վիճակը լավ չի, պետք է տանք. ես ասել եմ հետևյալը. Իշխան Սաղաթելյան Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ԱԳՆ 

ՍԴ-ն ՄԻՊ դիմումով կասեցրել է 3 ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխությունը

Բլոգոսֆերա

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել․ «Սահմանադրական դատարանն իմ դիմումով հունիսի 22-ի որոշմամբ կասեցրել է պետական բարձրագույն ուսումնական 3 հաստատությունների հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը։

Կառավարության վիճարկվող որոշմամբ երեք բուհերի՝ Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների թվակազմը սահմանվել է օրենքով նախատեսված նվազագույն շեմը՝ 20 անդամ՝ հետևյալ համամասնությամբ՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի։ Այս կարգավորումներով ստացվում է, որ նշված երեք բուհերում Հայաստանի Հանրապետության վարչապետի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամները կազմելու են խորհրդի 65 տոկոսը:  Ստացվում է, որ պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողների կողմից ընտրված անդամների ձայները որոշումների կայացման գործընթացում որևէ դերակատարություն չեն ունենալու:

Կարևոր արձանագրում է, որ Կառավարությունը նման փոփոխություններ նախաձեռնել էր այն դեպքում, երբ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը Սահմանադրական դատարանում վիճարկման առարկա է, իսկ այդ օրենքի խնդրո առարկա դրույթների սահմանադրականության վիճարկման պայմաններում նույն հարցը թիրախավորող և առավել անբարենպաստ լուծումներ պարունակող կարգավորումների ամրագրումը Կառավարության որոշմամբ խնդրահարույց է և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային առումներով:

Հատուկ արձանագրում եմ, որ դիմումով վիճարկվող դրույթներն ամրագրող նախագծերի հանրային քննարկման գործընթացը լիարժեք չի ապահովվել: Վիճարկվող կարգավորումներն ընդունվել են դեռևս հանրային քննարկումների ժամկետը չավարտած՝ շրջանցելով դրանց քննարկման և ընդունման ընթացակարգերը:

Բացի այդ, թե՛ հանրային քննարկման դրված նախագիծը, թե՛ վիճարկվող կարգավորումները չեն ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ կարծիքի:

Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ և գործի ելքը չի որոշում, բայց վերաբերում է միայն որոշման գործողության կասեցմանը: Մասնավորապես, Բարձր դատարանը 2021 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-121 որոշմամբ կասեցրել է վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը: Դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա հուլիսի 27-ին»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խոսել է հայ գերիների վերադարձի և նրանց դեմ շինծու դատավարությունների մասինՀայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՎարչապետ Փաշինյանը մասնակցել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը Քրիստոնյա կինը գայթակղվել է McDonald's-ի գովազդով և չիսբուրգեր կերել. այժմ նա դրամական փոխհատուցում է պահանջումՍերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին ԶՈՒ ԳՇ պետը պարգևատրել է Վալերի Քոչարյանին ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի քվեարկությունը կշարունակվի վաղը Հոկտեմբերի 19-ին մեր վարչապետն ասում է՝ վիճակը լավ չի, պետք է տանք. ես ասել եմ հետևյալը. Իշխան Սաղաթելյան Հրապարակվել է հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցուցակը Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ջոկատայինները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Ռուսաստանը չի կարող սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ ԱԳՆՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը ԱԺ նիստի ընթացքում խաղ է խաղում. Factor.am (տեսանյութ) Կապահովենք ձայների անհրաժեշտ քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխխոսնակ. Կոնջորյան Մակրոնը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվելԱդրբեջանը ՀԱՊԿ -ին անդամակցելու ոչ մի կարգավիճակի համար չի դիմել. ՌԴ ԱԳՆՀայտնի է ավագանու անդամ Արման Անտոնյանին տան վրա հարձակված անձանցից մեկի ինքնությունը ԱՀԿ-ն կոչ է անում մորատորիում սահմանել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալՄԻՊ-ը՝ ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումների մասինԻնչո՞ւ են ռուս զինվորականները տեղակայվել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում. պետական մարմինները չեն արձագանքումՀոկտեմբերի 19-ին էս ոճով էիք հաշվարկ անո՞ւմ՝ օրական քանի զոհ ենք ունենալու. Էլինար ՎարդանյանԿխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պահման նկատմամբ Օգոստոսի 1-ին Հայաստանի երկաթուղայինները անվճար սպասարկեցին ավելի քան 2,8 հազար ուղևորի Ալիսոնը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ«Երբ զբաղվածությունս խանգարում է նրանց հետ շփվելուն, ես ընտրում եմ նրանց». Սարգիս Գրիգորյանը՝ դուստրերի հետ Ավազակային հարձակում՝ նռնակ պայթեցնելու սպառնալիքով, վարկային կազմակերպության նկատմամբ. ՔԿ-ն ներկայացնում է Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Կարող ա՞ թույլ տաս՝ ես որոշեմ կարճ կապեմ, թե երկար. Արթուր Ղազինյանը՝ իմքայլական պատգամավորինԱրմեն Սարգսյանը «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի հետ քննարկել է Արցախում և Սյունիքի մարզում ծրագրերի ընթացքը Ֆրանսիայի բնակչությանը կառաջարկի երրորդ անգամ պատվաստվել COVID֊19֊ի դեմ․ ՄակրոնԱվանի բաժանմունք բերման ենթարկված տղամարդու մոտ ապօրինի հրազեն է հայտնաբերվել Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ.Մեղրիի համայնքապետարան Տեսահոլովակի պրեմիերա. Թաթա Սիմոնյան՝ «Հայելի» Ձեզ հետ որևէ մեկն ընկերություն անել չի ուզում․ ձեզանից ենք սուտը սովորել. Լուսինե Բադալյանը՝ ընդդիմությանը«Շիրա ունեք՝ քսեք ձեր համապատասխան տեղերին»․ Արմեն Աշոտյան Ելույթիս ժամանակ չեմ ուզում որևէ մեկի ձայնը լսել, դա, կարծես թե, ձեր պարտականությունն է. բանավեճ Արամ Վարդևանյանի և Ալեն Սիմոնյանի միջևՄինչև 2030 թվականը ջրհեղեղները կազդեն ևս 25 երկրների բնակչության վրա․ NatureՄեր մեղքը ո՞րն է, որ Սաղաթելյանը չի ընտրվել. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմադիրներինՍերժ Սարգսյանի քրեական գործում որոշ փաստաթղթեր բացակայում են. պաշտպան Ձեռք են բերվել ապացույցներ, որ Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել Գերմանիան մտադիր է չեղարկել COVID-19-ի անվճար թեստերըԱնհրաժեշտ կլինի նոր պատվաստանյութեր ստեղծել, քանի որ պատվաստումների արդյունավետությունը նվազել է մոտ 50%֊ով․ Bloomberg«Պատիվ ունեմ»-ը պաշտպանում է «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխխոսնակի թեկնածուին. Արթուր Վանեցյան «Հարիֆի տե՞ղ եք մեզ դրել». Արմեն Ռուստամյանը՝ ՔՊ-ականներին«Սիթին» և «Ասթոն Վիլան» համաձայնության են եկել Գրիլիշի տրանսֆերի վերաբերյալՉեմ խնդրելու, որ ինձ քվե տաք. Իշխան Սաղաթելյան Չհավաքել, չգնել և սննդի մեջ չօգտագործել անծանոթ, անհայտ ծագման սունկ. ԱԱՏՄ Հայաստանն իր կարեկցանքն է հայտնում անտառային հրդեհներից տուժած Հունաստանին. ԱԳՆ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորին
Ամենադիտված