Մարությանը ծանոթացել է Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման աշխատանքներին
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ծանոթացել եմ Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիի արդիականացման աշխատանքներին:
Այստեղ վերջերս ներդրել ենք մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր:
Վարորդներն այսուհետ կայանելու համար կարող են վճարել 6 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ կանխիկով բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսի միջոցով:
500 մեքենայի համար նախատեսված կայանատեղին համայնքային սեփականություն է, և վճարված գումարները ծառայելու են համայնքին: Ի դեպ, նմանատիպ կայանատեղերի համեմատ մեզ մոտ սակագներն ավելի մատչելի են:
Ստորգետնյա ավտոկայանատեղիում, ի դեպ, նաև էլեկտրական ավտոմեքենաների համար լիցքավորման կայաններ են տեղադրվել, որոնք հնարավորություն են տալիս կայանելուն զուգընթաց ավտոմեքենան անվճար լիցքավորել»: