Այդ հարցը բաց է, կապրենք, կտեսնենք. Ավանեսյանը երաշխավորագիր կներկայացնի՞ Չարչյանի համար
Society«Այդ հարցը բաց է, կապրենք, կտեսնենք: Մեր կողմից հստակ կերպով նրան անհրաժեշտ ամբողջ բժշկական օգնությունը ցույց է տրվում։ Ես հուսով եմ, որ նա շատ արագ կապաքինվի, և ամեն ինչ լավ կլինի»։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, ՀՀ կառավարության նիստից հետո ասաց Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը չի բացառում, որ երաշխավորագիր կներկայացնի երեկ դատարանի որոշմամբ կալանավորման ենթարկված ու դատարանի դահլիճից Շենգավիթի ԲԿ տեղափոխված պրոֆեսոր Արմեն Չարչյանի համար։