Չեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի. Ռոմանոս Պետրոսյանը` ՔՊ մրցակիցների՝ ՍԴ դիմելու մասին
ՔաղաքականՉեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով ՔՊ մրցակիցների՝ ՍԴ դիմելուն, որով կասկածի տակ է դրվում ընտրությունների՝ մրցակցային ազատ ու արդար լինելը:
Այն հարցին, թե հնարավո՞ր է՝ ՍԴ-ն ՔՊ-ի համար անակնկալ որոշում կայացնի, Պետրոսյանը նշեց. «Չեմ բացառում, որ ՍԴ-ն այս կազմով որևէ անակնկալ անի, բայց ընտրությունների մասով, ես համոզված եմ, որ չեն կարող ՍԴ ներկայացնել գեթ մեկ փաստարկ, որը որ իրավական պետության նորմերով, ՍԴ գործիքակազմով կարող է այնպիսի որոշման հանգեցնել, որը որ էական ազդեցություն կթողնի վերջնական արդյունքի վրա»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ ուզում է՝ ՍԴ-ն ինստիտուցիոնալ բարձունքին մնա։