Կրեմլը՝ Պուտին-Փաշինյան զրույցի մասին
Արտաքին ՔաղաքականՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ եւ նրան հաջողություններ մաղթել ՀՀ նոր կառավարության ձեւավորման գործում:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը՝ ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները:
«ԼՂ հարցով կարծիքներ են փոխանակվել, ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների ձեռքբերված համաձայնությունների իրականացման կարեւորությունը: Ռուսական կողմը կշարունակի ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունության ապահովմանը: Կողմերը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները»,-ասվում է հաղորդագրության մեջ: