Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները և համատեղ աշխատանքը այլ մակարդակներում:
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
ԱրցախՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Կողմերը պայմանավորվել են շարունակել համակարգումը` տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման համար: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանի ջանքերին` ապահովելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարություններում ամրագրված համաձայնագրերի ամբողջական կատարմանը:
Ռուսաստանի նախագահը Թուրքիայի ղեկավարի հետ կիսվել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ Ժնևում վերջերս ունեցած բանակցությունների տպավորություններով:
Բացի այդ, Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին Թուրքիայի հետ թռիչքները վերսկսելու որոշման և Sputnik V պատվաստանյութի մատակարարումների մեկնարկի համար: