We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Սարգսյանը խոսել է 44-օրյա պատերազմի սկսվելու պատճառների մասին և մանրամասներ պատմել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ընթացքից

Political

«Փորձագետները համարում են, որ Ադրբեջանին բանակցություններին նոր ձևաչափ պարտադրելու փորձերը, նախորդ պայմանավորվածությունները մերժելը և ակնարկներն այն մասին, որ Ալիևը, լինելով բռնապետ, չի ներկայացնում իր ժողովրդին, անցյալ տարվա պատերազմի բազմաթիվ պատճառներից մեկն են:

Բայց հայ հասարակության մեջ այն միտքը, որ Փաշինյանի այս հռետորաբանությունը պատերազմ է հրահրել, արմատ չի գցել նույնիսկ վարչապետի քննադատների շրջանում, քանի որ դա հակասում է պատերազմի գերակշռող տեսակետին, որում Հայաստանը բացառապես զոհ է «ադրբեջանա-թուրքական ագրեսիայի» և  սանձազերծված ռազմական գործողություններում իր մեղքը չի կարող լինել»,- այս մասին գրում է BBC-ին և հավելում` «Հատկապես, անսպասելի էր Սարգսյանի կողմից նման գնահատական ​​լսելը»:

«Նրանք բանակցությունները տարան փակուղի», - ասել է Հայաստանի նախկին նախագահը՝ խոսելով բանակցությունների առկա ձևաչափից Փաշինյանի հրաժարվելու մասին:

Նա հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի «արդարության սկզբունքի» հիման վրա, այլ ոչ թե նախկինում հաստատված շրջանակների ներքո:

«Դուք պատկերացնում ե՞ք այդ մարդկանց մակարդակը: Ի՞նչ է նշանակում «ելենելով արդարության սկբունքից»: Այն ինչ արդարացի է մեզ համար, անարդար է ադրբեջանցիների համար, և ընդհակառակը», - վրդովվել է Սարգսյանը:

«Դրան հաջորդեց, իհարկե, շատ կոպիտ սխալ: Ոչ միայն [Փաշինյանի խոսքերը] «Արցախը Հայաստան է և վերջ». Խոսքը այն հայտարարության մասին չէ: Այլ այն հայտարարության, որ բանակցություններ չի վարի, քանի դեռ դրանց չի մասնակցել Ղարաբաղը»,- ասել է նա և հավելել.

«Որքան տհաս պետք է լինել՝ չհասկանալու համար, որ այդ պայմանը դնում է ոչ թե ադրբեջանցիների, այլ առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահների առաջ: Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները 5 հայտարարություն էին արել, որոնցում խոսել էին սկզբունքների և ձևաչափի համար: Ակնհայտ էր, որ Ղարաբաղը չէր կարող լիարժեք բանակցային կողմ դառնալ: Ասելով «լիարժեք» նկատի ունեմ իր դրոշով, իր նախագահով և այլն: Դա բացարձակապես անհնար էր»,- նշել է երրորդ նախագահը:

Սարգսյանն անդրադարձել է նաեւ վերջին ղարաբաղյան պատերազմի մեկ այլ անհայտ գործոնին՝ 2020-ի հուլիսին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային բախումները:

«Հաղթական ռազմական գործողությունները, ինչպես անվանում են [իշխանությունները], բայց իմ կարծիքով, կործանարար գործողությունները <...> պարզապես Ադրբեջանին անկյուն քշեցին, և Ադրբեջանը, իհարկե, պետք է ինչ-որ բան աներ», - հիշում է նախկին նախագահը:

Վերջապես, պարտության պատճառ դարձած սխալների շարքում Սարգսյանը նշում է բանակի վարկաբեկումը և թուլացումը: Իր ղեկավարման երեք տարիների ընթացքում Փաշինյանը պարբերաբար փոխում էր Գլխավոր շտաբի պետերին, բանակի և զորամասերի հրամանատարներին, աշխատանքից հեռացնում էր հատուկ ծառայությունների ղեկավարներին, և մի անգամ նույնիսկ հարված հասցրեց Ղարաբաղի անվտանգության պաշտոնյաներին` Facebook-ում նրանց մեղադրելով մեջ կոռուպցիա մեջ: Ոչ մի ապացույց չի ներկայացվել: 

Սարգսյանը նաև հերքել է այն պնդումը, որ Հայաստանը զբաղված էր բանակցություններ ընթացքի ձգձգմամբ: «Մենք կառուցողական բանակցություններ էինք վարում: Ոչ մի պարագայում ինձանից չէիք կարող լսել խոսք այն մասին, որ մենք երբեք չենք վերադարձնի այդ տարածքները (7 շրջանները՝ խմբ.): 2001 թվականին ես նույնիսկ խորհրդարանի ամբիոնից հայտարարեցի, որ Աղդամն իմ հայրենիքը չէ: Հնարավոր է արդյո՞ք առավել բաց արտահայտվել: Ես պատրաստ էի կրել դավաճանի խարանը, սակայն լուծել այդ հարցը, որպեսզի մեզ նման փորձանք չպատեր»,- մեկնաբանել է նախկին նախագահը:

Նա պնդում է, որ իրեն գրեթե հաջողվել էր, և 2018 թվականին ինտենսիվ բանակցություններ էին ընթանում, որոնք պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեին:  

Սարգսյանը նկարագրել է հետևյալ գործընթացը. «հինգ շրջանի վերադարձ Ադրբեջանին՝ առանց հստակ ամսաթվի հանրաքվե անցկացնելու համաձայնության դիմաց, այնուհետև մյուս երկու շրջանի վերադարձը՝ հանրաքվեի անցկացման և խաղաղապահների տեղակայման դիմաց»: Սերժ Սարգսյանի խոսքով՝ Ադրբեջանը պետք է ընդուներ, որ ԼՂ վերջնական կարգավիճակը որոշվելու է բնակչության ազատ կամարտայատման միջոցով:

«Մենք սերտորեն կապում էինք երկու շրջանի վերադարձը, բացառությամբ միջանցքի, որը պետք է ցամաքային կապ ապահովեր Հայաստանի հետ, հանրաքվեի անցկացման օրվա հետ, կգային խաղաղապահ ուժեր, և մենք կսկսեինք հաշտեցման որոշակի գործընթաց»,- մեկնաբանել է նախագահը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Ալիևը համաձայն էր դրան, Սարգսյանը նշել է՝ «գործնականում»: Որպես դրա հաստատում նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի խոսքը, երբ 2016 թվականին վերջինս հայտարարել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և 2020 թվականին, երբ արդեն պատերազմից հետո հայտարարել էր, որ Լաչինի (Բերձոր) և Քելբաջար (Քարվաճառ) շրջանները նախատեսվում էր թողնել հայկական տիրապետության տակ:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular