USAID-ը ցանկանում է շարունակել իր գործունեությունը Ռուսաստանում
ԱՐԽԻՎԱՄՆ-ի պետդեպարտամենտը միջոցներ է փնտրում USAID-ի կողմից Ռուսաստանի ոչ առևտրական կազմակերպությունների ֆինանսավորումը շարունակելու համար, քանի որ վերջիններս կարող են դադարեցնել իրենց գործունեությունը՝ կապված հոկտեմբերի 1-ին ՌԴ-ի կողմից USAID-ի գործունեությունը երկրում դադարեցնելու որոշման հետ. գրում է Коммерсант-ը:
«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նամակ է հղել նախագահ Պուտինին, որի մեջ խնդրում է երկարաձգել USAID-ի գործունեությունը Ռուսաստանում մինչև 2013թ. մայիս ամիսը»,- գրում է թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Ամերիկյան կառավարական շրջանակներում առկա թերթի աղբյուրները հայտնում են, որ USAID-ի փակումը Ռուսաստանում չի նշանակում, որ նրանք փոխել են իրենց քաղաքականությունը և չեն պատրաստվում այլևս ֆինանսավորել ռուսական կազմակերպություններին:
Իր հերթին ՌԴ-ում թերթի աղբյուրները հայտնում են, որ USAID-ի հետագա գործունեությունը Ռուսաստանի տարածքում բացառված է: