Իշխանությունը կարող է դիմել նորանոր դավաճանական քայլերի, պետք է պայքարել դրա դեմ. Արմեն Այվազյան
PoliticalՈրոշ արտասահմանցի փորձագետներ ասում են, թե հայ ժողովուրդը պայքարի ընդունակ չէ, Հայաստանն՝ իբրև պետություն, ապագա չունի, բայց նրանք մոռանում են աշխարհաքաղաքական իրողություններն ու ուժերի հարաբերակցությունը. այս քվեարկության տվյալները վստահելի չեն, այլ հարց է՝ ինչո՞ւ ընդդիմության հետևորդները կրիտիկական զանգված չկազմեցին: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը:
«Որևէ օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին վատաբանելու։ Պետք է վերլուծել, թե ինչո՞ւ են մարդիկ քվեարկել Փաշինյանի օգտին, նրանցից շատերը մոլորյալներ են։ Դիմադրությունը պետք է ցուցաբերեին պետական և քաղաքական կառույցները, ամեն ինչ չի կարելի ժողովրդին վերագրել։ Ժողովուրդը չի կարող զբաղվել պահեստազորի կազմակերպմամբ կամ զենքի գնմամբ։ Մեր խնդիրը ոչ թե հայ ժողովուրդն է, այլ պետական վերնախավը, այն չի պաշտպանում հայ ժողովրդի շահերը»,- ասել է քաղաքագետը:
Մանրամասները` տեսանյութում: