Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel Trump develops plan on peaceful resolution in Ukraine: Telegraph I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN 

Աստղագուշակ՝ հունիսի 25-ի համար

Horoscope

Խոյ: Ֆինանսական տեսանկյունից, օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեր մասնագիտական կարգավիճակը վտանգի տակ է: Այսօր աշխատեք զերծ մնալ կարևոր որոշումներ կայացնելուց: Գործեք ինքնուրույն, ընկերներին փորձեք չներգրավել ձեր խնդիրների մեջ:

Շրջապատի հետ ձեր հարաբերությունները կարող են լարված բնույթ ստանալ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Նաև մի թաքցրեք ձեր թույլ կողմերն ու ցանկությունները, շրջապատում, անկասկած, կգտնվի մեկը ով կօգնի ձեզ լուծել որոշ խնդիրներ: Առօրյա հոգսեր մեջ մի մոռացեք մտերիմների մասին: Փորձեք երես տալ  ու փայփայել նրանց, դա մեծ հաճույք կպատճառի թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր ձեր կողքին են:

Ցուլ: Ուշադրություն դարձրեք մանրուքներին: Նկատեք այն, ինչն ուրիշների համար անտեսանելի է: Այսօր կվերլուծեք որոշ փաստեր և ճիշտ հետևություններ կանեք, ինչը կօգնի ապագայում խուսափել սխալներից: Թեև զգացմունքային դաշտն այնքան էլ բարենպաստ չէ, հուսահատության մեջ չեք ընկնի: Քայլեր կձեռնարկեք  բարձր տրամադրություն պահպանելու համար:

Մտերիմների հետ տարաձայնություններն անխուսափելի են: Հաճախ վեճեր կծագեն ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Կփորձեք, ամեն կերպ, կանխել կոնֆլիկտի հետագա զարգացումը, սակայն որոշ խնդիրներ կմնան չլուծված:

Երկվորյակ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք հաճելի ծանոթություններ: Հակառակ սեռի ներկայացուցիչները պատրաստ են իրենց ուշադրությամբ  պարուրել ձեզ: Շփումներում այսօր առավել շրջահայաց կլինեք, կվստահեք միայն նրանց, ովքեր իրոք արժանի են դրան: Հրաշալի օր է զգեստապահարանը թարմացնելու, իմիջը փոխելու համար:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այնքան կտարվեն անձնական հարաբերություններով, որ բոլորովին կմոռանան գործերի մասին: Մտերիմները պատրաստ են աչք փակել ձեր որոշ թերությունների վրա, սակայն,  լուրջ վրիպումների դեպքում, ձեզ չեն ների: Փորձեք առավել զգոն լինել:

Խեցգետին: Օրվա ամբողջ ընթացքում լավ տրամադրություն կունենաք, իսկ փոքրիկ անախորժությունները սրտին մոտ չեք ընդունի: Լավատեսությունն ու ինքնավստահությունը կօգնեն սրտեր նվաճել: Կարող եք օգտագործել ձեր անձնական հմայքը որոշ գործնական տարաձայնություններ հարթելու համար: Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Այսօր ձեռք բերված իրերի համար՝ հետագայում չեք զղջա:

Մտերիմների հետ հարաբերությունները հրաշալի են: Շատ խնդիրներ հեշտությամբ կլուծվեն: Այսօր շատ լավ եք հասկանում նրանց, ովքեր թանկ են ձեզ համար, ասես կարդում եք նրանց մտքերը, գուշակում թաքուն հույզերն ու ապրումները: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

Առյուծ: Նպատակահարմար օր է,  ինչպես  անձնական հարաբերություններին, այնպես էլ մասնագիտական գործունեությանը վերաբերող կարևոր հարցեր քննարկելու համար: Լեզու կգտնեք բոլոր այն մարդկանց հետ, ում աջակցության կարիքն ունեք և չեք մերժի նրանց, ովքեր օգնություն կխնդրեն: Հնարավոր է ձեզ համար նոր բացահայտումներ անեք, օգտակար տեղեկատվություն կստանաք: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք:

Օրվա երկրորդ կեսը լի է սուր զգացողություններով, բուռն ապրումներով, անմոռանալի իրադարձություններով: Հնարավոր է նոր սիրավեպ: Անձնական կյանքում սպասվում են արմատական փոփոխություններ: Հաջող գնումներ կկատարեք: Կարող եք ձեռք բերել երեկոյան զգեստներ, շատ շուտով դրանք ձեզ պետք կգան:

Կույս: Օրվա ընթացքում հնարավոր են որոշ տհաճ իրադարձություններ, որոք ձեզ այնքան էլ չեն անհանգստացնի: Ցանկաված իրավիճակում կպահպանեք հանգստություն: Ոմանց համար կարող եք դառնալ ողջախոհության ու սառնասրտության խորհրդանիշ: Հավասարակշռությունը կորցրած մարդիկ այսօր ձեր աջակցության կարիքն ունեն: Պատրաստակամ եք օգնել նրանց, համոզված եք, որ ձեր կենսական էներգիան կբավականացնի  բոլորին:

Հրաշալի օր է ընտանեկան խնդիրները լուծելու, որոշ հարցեր կարգավորելու համար: Հաճախ եք խաղարարարի դեր ստանձնում և անկեղծորեն ուրախանում եք, երբ հաջողության եք հասնում:  Սպասեք նվերների, հաճելի անակնկալների:

Կշեռք: Այսօր իրավիճակը լարված զարգացում կունենա: Ձեզ հաճախ կհիշեցնեն այն մասին, որ պետք է կարևոր որոշում կայացնել, և որքան էլ փորձեք ժամանակ ձգել, միևնույն է հարցը շրջանցել չի ստացվի: Այսօր պարզապես ի վիճակի չեք հաշվի առնել բոլոր հանգամանքները, ի դեպ՝ չի բացառվում, որ  որևէ մեկը,  դիտմամբ թե պատահմամբ,  ձեզ կեղծ լուրեր փոխանցի: Փորձեք լիցքաթափվել, լավ մտքերն ի հայտ կգան անսպասելի:

Օգնության ակնկալիք չունենաք նրանցից , ովքեր ձեր գործերին  իրազեկ չեն: Այսօր հնարավոր է զղջաք՝ ժամանակին հարազատների հետ չանկեղծանալու, սիրելիի հետ ձեր ապրումներով չկիսվելու համար: Փորձեք առավել համարձակ և ազնիվ լինել:

Կարիճ: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմորցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք:

Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք, հաջողությունը սպասեցնել չի տա:Արագ եք սովորում, սպունգի պես ներծծում եք ստացված նոր ինֆորմացիան: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

Աղեղնավոր: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել, այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Աղեղնավորներ էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել: Երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց հնարավորությունները, ուժերից վեր գործեր սկսում:

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

Այծեղջյուր: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլինի, մասնագիտական ոլորտում, նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս՝ փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները

Ջրհոս: Մասնագիտական տեսանկյունից  բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած, և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօ շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն:

Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

Ձկներ: Բացասական միտումների  ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ  ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի:

Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա ՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին  լավատեսորեն կտրամադրվեք:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?
Most Popular