Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ
NKՀունիսի 24-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ընդունել է «ՌՈԱՔՕ»ի 94-րդ հավաքի մասնակցիցներին՝ ներկաներին ուղղված իր խոսքի մեջ մտահոգություն հայտնելով Պաղեստինում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ՝ հիշելով 2016 թվականին Հայաստան իր այցի և Գարեգին Բ-ի հետ իր հանդիպման մասին։ «Սրբազան Պապը յիշեց հինգ տարիներ առաջ, 2016-ին, Հայաստան կատարած առաքելական այցելութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս` Գարեգին Բ-ի հետ միասին Խոր Վիրապի տարածքէն երկինք արձակած աղաւնիները, «որպէս նշան եւ մաղթանք համայն կովկասի տարածաշրջանի խաղաղութեան համար» ըսաւ Ֆրանչիսկոս Պապը նկատել տալով, որ «դժբախտաբար, այդ տարածաշրջանը վերջին ամիսներուն անգամ մը եւս վիրաւորուեցաւ»,-գրում է VaticanNews-ը։