Ում համար են ոտքի կանգնում ՀՀ կառավարությունում և Ադրբեջանի դատարանում
ԲլոգոսֆերաԵրևանում, կառավարության շենքում, բոլորին պահանջում են ոտքի կանգնել, երբ դահլիճ է մտնում Ադրբեջանի շահերը սպասարկող հայ ժողովրդի ամենամեծ թշնամին և հայ ժողովրդի ամենամեծ դավաճանը, իսկ Բաքվի բանտում Հայրենիքի պաշտպանության և հայ ժողովրդի ազատության համար պայքարում գերեվարված տղաներին պահանջում են ոտքի կանգնել, երբ ներս է մտնում Ադրբեջանի դատարանը՝ Ադրբեջանի շահերից բխող որոշումներ ընդունելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Այս իրականությունը չի փոխվում անկախ այն բանից, թե 2018 թվականից առ այսօր քանի մարդ է վերադարձել առողջ բանականության, քանիսը՝ մնացել թրքահպատակ»,-գրել է Ղազարյանը։