Ֆուտբոլը մեռնում է. Պերես
SportՈւԵՖԱ-ն պետք է ավելի գրավիչ մրցաշար ստեղծի, քանի որ ֆուտբոլը մեռնում է։ Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը: Ապրիլին 12 եվրոպական ակումբ հայտարարեցին նոր մրցաշարի՝ Սուպեր լիգայի ստեղծման մասին: Մի քանի օր անց անգլիական բոլոր ակումբները հայտարարեցին նախագծից դուրս գալու մասին, որոնց հաջորդեցին Միլանի «Ինտերը» և «Աթլետիկոն»: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ), Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ), ազգային ասոցիացիաները, ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչները և երկրպագուները խստորեն քննադատեցին նոր մրցաշարի գաղափարը: Թուրինի «Յուվենտուսը», «Ռեալը» և «Բարսելոնան» հավատարիմ մնացին Սուպեր լիգայի գաղափարին:
«ՈւԵՖԱ-ն պետք է մտածի ավելի գրավիչ մրցաշար ստեղծելու մասին: Ֆուտբոլը մեռնում է, այն չի գրավում երիտասարդներին, հանդիսատեսի թիվը նվազում է: Եվ եթե ոչինչ չձեռնարկվի, իրավիճակը շատ վատ կլինի»,֊ասել է Պերեսը: