Մահացել է սիրված հաղորդավար Գևորգ Եղիազարյանը
ԲլոգոսֆերաԱՄՆ-ում մահացել է սիրված հաղորդավար, պրոդյուսեր Գևորգ Եղիազարյանը: Այս մասին իրենց գրառումներում հայտնում են հայտնիները:
Ամերիկաբնակ Թագուհի Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելիներս,
Բոլորս ցնցված ենք մեր սիրելի ընկեր Գևորգ Եղիազարյանի վաղաժամ մահվան լուրով:
Նրա ընտանիքը որոշում է կայացրել մարմինը տեղափոխել Հայաստան: Մենք բոլորիդ օգնության կարիքն ունենք: Գաղտնիք չէ, որ Գևորգն էր Հայաստանում ապրող իր ընտանիքի ամենամեծ աջակիցը: Այս ողբերգական պահին բոլորիդ օգնությունն է հարկավոր»:
Ըստ համացանցում տարածված լուրերի հաղորդավարի մահվան պատճառը կաթվածն է եղել: Նա 47 տարեկան էր: 2011 թվականից ապրում էր ԱՄՆ-ում: