Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Եկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ Հայրապետ Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքը Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 

Անկարայի ախորժակը զսպելու հրամայականը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան երկրորդ պատերազմը գործնականում փոխեց տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, այդ թվում` նաև ուժերի հարաբերակցությունը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը չունի այն ազդեցության գոտին, ինչն ուներ պատերազմից առաջ։ Դրա փոխարեն ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ եթե նախկինում Հայաստանն էր Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ապա հիմա Արցախի՝ տարբեր կողմերից բզկտված հատվածի կենսագործունեությունն ուղղակի կախված է ռուսական խաղաղապահների ներկայությունից։ Արցախում ռուս խաղաղապահների առկայությանն ըմբռնումով է մոտենում անգամ Արևմուտքը, քանի որ արևմտյան երկրները գիտակցում են, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն Արցախում այն գլխավոր գործոնն է, որն արգելակում է արցախահայության նկատմամբ ցեղասպանության իրագործումը։

Եվ հետո ԱՄՆ-ը և ԵՄ-ն Հարավային Կովկասն ընկալում են որպես ռուսական կենսական շահերի ազդեցության գոտի, այլապես, երբ Ռուսաստանը փորձում է ավելի ընդարձակել ազդեցության գոտին, ապա այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օրակարգն առաջ է քաշվում։ Միևնույն ժամանակ, հայկական կողմի պարտության արդյունքում մեկ այլ խոշոր աշխարհաքաղաքական տեղաշարժ է տեղի ունեցել, որն անհնար է չնկատել։ Հարավային Կովկասում մեծապես ամրացել են Թուրքիայի դիրքերը։ Նույնիսկ ռուսական կողմն է ընդունում, որ թուրքական ազդեցության ներթափանցումը Հարավային Կովկաս Խորհրդային Միության փլուզման հետևանքներից է, բայց ոչ ոք նույնիսկ չէր կարող կանխատեսումներ անել, որ Թուրքիան կփորձի Հարավային Կովկասում տիրապետող դիրքեր հաստատել։ Դրա վառ օրինակն է այն, որ ուժերի նոր դասավորության պայմաններում Թուրքիան արդեն թելադրող ազդեցություն է ձեռք բերել Ադրբեջանում։ Խնդիրն այն է, որ Արցախի դեմ պատերազմում Անկարայի աջակցությունը Բաքվին վճռորոշ նշանակություն ունեցավ։

Թուրքիան Ադրբեջանին ոչ միայն ռազմական տեխնիկա, հրահանգիչներ ու վարձկան ահաբեկիչներ էր ապահովում, այլև ադրբեջանական բանակը փաստացի վերցրել էր իր վերահսկողության տակ։ Հենց դրանով էր պայմանավորված Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ և պրոռուսական կողմնորոշում ունեցող Նաջմեդդին Սադիկովի մեկուսացումը։ Դիվանագիտական հարթության վրա ևս նկատելի դարձավ Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից։ Եվ եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի նախաձեռնությամբ ռազմական գործողությունների դադարեցման ու հրադադարի հաստատման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվում, ապա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իր դիրքորոշումը հստակեցնելու համար սպասում էր թուրքական հրահանգներին։ Այս ամենով հանդերձ, մի քանի տարի առաջ շատ դժվար կլիներ պատկերացնել, որ Թուրքիան կարող է հաստատվել ոչ միայն Ադրբեջանում, այլև Ղարաբաղում: Եվ պատահական չէ, որ պաշտոնական Անկարայից հայտարարություններ են հնչում, թե իրենք ամենագործուն մասնակցությունն են ունենալու Ղարաբաղի վերականգնման գործում։

 

Այս տրամաբանության լույսի ներքո էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 15-ին մեծ հանդիսավորությամբ այցելեց Շուշի և ադրբեջանական կողմի հետ ստորագրեց «Շուշիի հռչակագիր» անվանումը ստացած փաստաթուղթը, որը փոխգործակցության լայն դաշտ է ապահովում։ Քիչ չէ, որ Էրդողանը խոսեց Շուշիում առաջիկայում թուրքական գլխավոր հյուպատոսություն բացելու մասին, այլև չբացառեց, որ Ադրբեջանում կարող է տեղակայվել թուրքական ռազմաբազա։ Թուրքական ռազմաբազայի հնարավոր տեղակայման վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը չէր կարող վրիպել ռուսական փորձագիտական շրջանակների ուշադրությունից, քանի որ ինչքան էլ Ռուսաստանը և Թուրքիան փորձեն միմյանց հետ համագործակցել, միևնույնն է, տարածաշրջանում երկու երկրները մնում են որպես մրցակիցներ։ Եվ քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անվտանգային հովանոցի ներքո ԱՄՆ-ից հետո ամենամեծ թվաքանակով զինված ուժեր ունեցող երկիրն է, ապա պատահական չէ, որ ռուսական քաղաքական շրջանակներում, անգամ Պետական դումայում կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը փաստացի նշանակում է Ռուսաստանի անմիջական հարևանությամբ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում։

Ուստի իրադարձությունների ընթացքից պետք է եզրակացություններ անել, որ Ռուսաստանը փորձելու է կանխել թուրքական մեծածավալ ազդեցության ներհոսքը դեպի Ադրբեջան, ապա Միջին Ասիա, իսկ այս հարցում ռուսական կողմին կարող է օգնել Հայաստանը։ Պատահական չէ, որ ռուսական փորձագիտական տիրույթում խոսվում է այն մասին, որ Հայաստանի թուլացումը չի բխում առաջին հերթին իրենց երկրի շահերից։ Եվ ստացվում է, որ հայկական դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի ողջ ծավալով Ռուսաստանի հետ համագործակցության ընդլայնումը, որը թույլ կտա զսպել Անկարայի ախորժակը։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանը պետք է կարողանա իր շահերին համապատասխան օգտագործել թուրքական ազդեցության ընդլայնման հետ կապված Իրանի և արևմտյան որոշ երկրների՝ մասնավորապես Ֆրանսիայի անհանգստությունը։

Այնպես որ, դիվանագիտության ասպարեզում ահռելի աշխատանք կա տանելու, բայց խնդիրն այն է, որ այսօր մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը անկայուն ու բարձիթողի վիճակում է։ Ինչպես արտգործնախարարը, այնպես էլ փոխարտգործնախարարները հրաժարական են ներկայացրել։ ԱԳՆ-ում պրոֆեսիոնալ թիմ ունենալն այս պահին առաջնային նշանակություն ունի, ընտրություններից անմիջապես հետո իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն այս հարցի լուծմանը, սակայն սրա փոխարեն լուրեր են շրջանառվում, որ արտգործնախարարի պաշտոնի համար հավակնություններ ունեն իշխանական թիմի այնպիսի ներկայացուցիչներ, որոնք ուղղակի էլ ավելի զավեշտալի վիճակում կդնեն մեր արտաքին քաղաքականության ռելսերը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանըԵկեղեցու պատգամը իշխանությանը՝ վախկոտությունը մահ է սփռում և կորստաբեր է․ Վեհափառ ՀայրապետԹե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսափելու հնարքըՄեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Իրենք մոռացել են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի ագենտ են․ հոգեւոր հայրը՝ իշխանությանը (տեսանյութ) Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Այս օրակարգով 4 գյուղերի հարցը փակված է, խնդիրը Երևանում է, այստեղից է պետք սկսել. Էդմոն ՄարուքյանՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիՀայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում. ԱԳՆՀՅԴ անդամները Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրեցին Փաշինյանի նկարըԵգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ»Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Նավթի գներն աճել ենՏավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանումԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից Կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից էԱնհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
Ամենադիտված