«Յուրահատուկ». Սրբուկի գայթակղիչ կերպարը
Երգչուհի Սրբուկն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր լուսանկարով, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում:
Կադրում «Եվրատեսիլ 2019»-ի Հայաստանի ներկայացուցիչը կանգնած է հայելու դիմաց: Նա կրում է սև կոմբինեզոն, որն ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը, իսկ վարսերն արձակված են:
«Չխկ»,- այսպես է կադրը մակագրել երգչուհին:
Հրապարակման մեկնաբանություններում Սրբուկի երկրպագուները դրական խոսքեր են շռայլել նրան: «Էնքա՜ն յուրահատուկ եք»,- գրել է օգտատերերից մեկը: