Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտումներ չեն եղել․ ԿԸՀ-ն մերժեց դիմումները
ОбществоԿենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ արտահերթ ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել Ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա։
ԿԸՀ նիստում որոշումը միաձայն ընդունվեց։ ԿԸՀ-ին ընտրախախտումների վերաբերյալ ներկայացվել էր 4 դիմում, որից մեկը ժամկետների պատճառով մերժվել էր։
Քննվել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք» կուսակցության դիմումները։