Կոնֆերենցիաների լիգայում «Ուրարտու»-ի առաջիկա խաղերի մրցավարները հայտնի են
СпортՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Մարիբոր» - «Ուրարտու» հանդիպում կսպասարկի Բելգիան ներկայացնող մրցավարական անձնակազմը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Գլխավոր մրցավարը Նաթան Վերբոմենն է, նրան կօգնեն Մաթիաս Հիլարտը և Ռուբեն Վինստը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան Լոթար Դ՛Հոնդտն է:
Իսկ ահա ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու» - «Մարիբոր» պատասխան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը։
Գլխավոր մրցավարը Քրիստոֆեր Յագերն է, որը սպասարկել է նաև Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Լիխտենշտայն – Հայաստան հանդիպումը, որպես 4-րդ պաշտոնյա։
Օգնականները Ռոլանդ Ռիդելն ու Սարա Տելեկն են։ Ուշագրավ է, որ կին մրցավար Տելեկը սպասարկել է նաև Կանանց Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի եզրփակիչ «Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը (0-4):
Խաղի 4-րդ պաշտոնյան Մարկուս Համետերն է։