Եվրո-2020. Ֆավորիտ Նիդերլանդները դուրս է մնում պայքարից, չեխերը քառորդ եզրափակչում են
ՍպորտՖուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Նիդերլանդները մրցեց Չեխիայի ընտրանու դեմ:
Բուդապեշտում կայացած խաղի առաջին կեսում թիմերը աչալուրջ էին գործում թե պաշտպանությունում և թե հարձակման ընթացքում: Վիճակագրությամբ չնչին առավելություն ուներ Նիդերլանդների ազգային ընտրանին: Թիմերն առաջին 45 րոպեներին այդպես էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները:
Երկրորդ կեսի մեկնարկում հանդիպման ընթացքը կտրուկ փոխվեց: Կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Մատիաս դե Լիխը: Նիդերլանդների ընտրանին մնաց 10 ֆուտբոլիստով: Չեխերն օգտագործեցին թվային առավելությունը և խաղի 68-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ Գոլեշը: Նիդերլանդների ընտրանին ոչ միայն չկարողացավ հետ բերել կորցրածը, այլ նաև երկրորդ գնդակը բաց թողեց: Շիկ 80-րդ րոպեին խփեց չեխերի երկրորդ գնդակը:
Նիդերլանդներ-Չեխիա` 0:2:
Չեխիայի ազգային ընտրանին Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում կմրցի Դանիայի հավաքականի դեմ, որը փլեյ-օֆֆում հաղթեց Ուելսին 4:0 հաշվով: