«Նոա»-ի նորանշանակ ավագ մարզիչ Գրիգորի Միխալյուկը խոսել է Կոնֆերենցիաների գավաթի որակավորման փուլից
ՍպորտԵրևանի «Նոա»-ի նորանշանակ ավագ մարզիչ Գրիգորի Միխալյուկը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր մարզչական կարիերայի ու դավանած ֆուտբոլային փիլիսոփայության, նորացված ակումբի առջև դրված խնդիրների ու նպատակների, տրանսֆերային քաղաքականության, ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների գավաթի որակավորման փուլում «Նոա»-ին բաժին հասած մրցակցի մասին:
«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ստորև.
-Նախ, շնորհավորում ենք Ձեզ՝ մարզչի պաշտոնը ստանձնելու առիթով։
Բավականին անսպասելի առաջարկ ստացա ակումբից: Այն բանից հետո, երբ մենք Սանկտ-Պետերբուրգի «Զվեզդա»-ի հետ բավական հաջող մրցաշրջան անցկացրինք, և ես ծանրութեթև արեցի, գնահատեցի…որովhետև, այո, սա այլ երկիր է, այլ մտածելակերպ և պետք է կարողանաս ընդունել մարտահրավերը,
կարծում եմ, սա չափազանց հետաքրքիր մարտահրավեր կլինի և ֆուտբոլիստների, և ինձ համար:
-Ձեր առաջին տպավորությունները «Նոա»-ից, ինչը՞ հավանեցիք և ինչը՞, հակառակը՝ դուր չեկավ:
Իրականում ամեն ինչ դուր է գալիս. հոյակապ բազա/ակադեմիա, ֆուտբոլային և դրանցի դուրս առօրյա կյանքի հետ կապված ամենը շատ բարձր մակարդակով է կազմակերպված: Ինչ վերաբերում է ֆուտբոլիստներին, այո, որոշ առանցքային ֆուտբոլիստներ լքեցին թիմը, բայց թիմի հիմնական առանցքը պահպանվել է, և այդ կորիզին կմիանան մի շարք երիտասարդ նպատակասլաց ֆուտբոլիստներ, որոնց հետ հնարավոր կլինի աճել: Առայժմ ամեն ինչ հոյակապ է:
-Բոլորը ցանկանում են իմանալ ՝ ով է «Նոա»-ի նոր մարզիչը։ Նաև՝ ո՞րն է Ձեր ֆուտբոլային փիլիսոփայությունը։
Ինքս Սանկտ Պետերբուրգից եմ, մարզչական կարիերաս սկսել եմ բավական երիտասարդ՝ 22 տարեկանից մարզում եմ, արդեն հաջորդ տարվանից ՖՆԼ-ի՝ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատարն էի, ունեմ նաև Ռուսաստանի ուժով երրորդ լիգայում՝ ՊՖԼ-ում (Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա) ինչպես գլխավոր մարզչի, այնպես էլ օգնականի աշխատանքի փորձ։ Ինչ վերաբերում է ֆուտբոլային փիլիսիսոփայությանը, ապա ես ֆուտբոլիստներց պահանջում եմ ավելի շատ տիրել գնդակին, սակայն ոչ որպես ինքնանպատակ, այլ՝ գրոհ անցկանցնելու, այն տրամաբանական ավարտին հասցնելու համար: Նաև, գնդակը կորցնելու դեպքում ակտիվ պրեսինգ իրականացնենք, գնդակն արագ վերադարձնենք։ Որ խաղը մենք վերահսկենք:
- Հուլիսի 8-ին Երևանում կայանալու է Կոնֆերենցիաների գավաթի որակավորման առաջին փուլի «Նոո»-«ԿուՊՍ» հանդիպումը: Հասցրե՞լ եք արդեն ուսումնասիրել մրցակցին։
- Մենք արդեն վերլուծել ենք մրցակցի մի քանի խաղեր, հունիսի 30-ին կնայենք առաջնությունում նրանց հերթական խաղը: Հիմա մեզ համար կարևոր է հասկանալ հենց գնդակով խաղի կառուցումը: Մրցակիցը ուժեղ է, հիմա լավ հաջող հատված է անցկացնում՝ 9-ը խաղերից 7-ում հաղթել է, առաջնությունում 3-րդ տեղում է, շատ արժանի արդյունք է: «ԿուՊՍ»-ը նաև Ֆինլանդիայի գավաթակիրն է, կարծում եմ՝ շատ հետաքրքիր խաղ է բոլորիս սպասում: Իհարկե, տրամադրված ենք հաղթել և անցնել հաջորդ փուլ: Անցած տարի դա չհաջողվեց՝ «Նոա»-ին շատ ծանր մրցակից բաժին հասավ, իսկ այս տարի բոլոր ջանքերը կգործադրենք, որ հնարավորինս երկար ճանապարհ անցնենք Կոնֆերենցիաների գավաթում:
Հայաստանի Պրեմիեր լիգային անդրադառնանք: Հասցրե՞լ եք հետևել հայկական թիմերի խաղին, գնահատե՞լ եք առաջնության մակարդակը։
Ձմռանը «Վան» ակումբ էին տեղափոխվել իմ գործընկերները և ես հետևում էի նրանց ելույթներին, ինձ հետաքրքիր էր՝ ինչպես են նրանք խաղը կառուցելու: Ընդհանրապես, համարում եմ, որ Հայաստանում շատ ուժեղ մարզիչներ կան, ոչ միայն անունով, այլև այն սխեմաներով և կառուցվածքներով, որոնք փորձում են ներմուծել: Կարծում եմ, որ այս տարի առաջնությունը շատ հետաքրքիր է լինելու, քանի որ կա 5-6 ուժեղ թիմ, որոնք հավասար պայքար են մղելու: Ակնհայտ է, որ առաջնություն հանդես եկող ֆուտբոլիստները աչքի են ընկնում անհատական որակներով, տեխնիկապես լավ պատրաստված են, յուրաքանչյուր խաղում բավականին բարձր արագություններ են, միակ բանը որ առայժմ փոքր-ինչ պակասում է՝ «տակտիկական հանգստությունն» է: