Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու BMW-ն. կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամւը 13:50-ի սահմաններում, Սարալանջի և Արմենակյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 44-ամյա Արամ Ներսիսյանի վարած Ford մակնիշի և 24-ամյա Աշոտ Խաչատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: