Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը շուտով կունենա զարգացման կենտրոն
БлогосфераՍյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը շուտով կունենա զարգացման կենտրոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:
Նա, մասնավորապես, հավելել է. «Մարտ ամսից սկսած գյուղի երեխաները մշակել են ծրագիրը և հույս հայտնել, որ այն իրականություն կդառնա։ Շինարարական աշխատանքներն արդեն սկսված են։ Կահավորված զարգացման կենտրոնը պատրաստ կլինի սեպտեմբերին»։