Աջափնյակում լարված իրավիճակ է. առանց քանդման լիցենզիայի ապամոնտաժում են քաղաքացու գույքը
VideoԱջափնյակում լարված իրավիճակ է, այն բանից հետո, երբ հունիսի 22-ին Երևանի հերթական ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ մի շարք ապօրինի շինություններ են ավելացել Աջափնյակում, որոնք պետք է ապամոնտաժվեն: Նշենք, որ հունիսի 22-ից քաղաքապետարանը ակտիվորեն լծված է ապօրինի շինությունները ապամոնտաժելու գործին: Ապօրինի շինությունների սեփականատերերը բողոքում են, որ առանց քանդման լիցենզիայի ապամոնտաժում են իրենց գույքը.
«Բերե՛ք քանդման թույլտվություն և նոր քանդեք շինությունները: Երբ վարչական տույժի են ենթարկում պետք է նաև առաջարկել քանդում, իսկ ես առաջարկ չունեմ քանդման: Խնդրում եմ՝ ժամանակ արձանագրե՛ք 2 օր և շինարարական կազմակերպությունը գեղեցիկ ձևով կգա կապամոնտաժի շինությունը, սա չպետք է քանդվի, սա գույքի դիտավորյալ ոչնչացում է, դուք իրավուքն չունեք այդպես անելու»,- նշեց փաստաբանը, որը եկել էր պաշտպանելու սեփականատիրոջ շահերը: