Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը և պոկել արցախյան խորհրդանիշները (տեսանյութ) Fact Check. Քերոբյանի «գուշակություններն» ու իրական պատկերը Դուք իմ հորը սպանել եք... զոհված զինծառայողի դստեր նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ) Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ Փաշինյանը Հայտնի է` ինչ նպատակով էր Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մեկնել Մոսկվա ՔՊ-ական քաղաքապետերի անցած ուղին. Արթուր Ճաղարյան Հետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ (լուսանկարներ) Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք Առանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք. Արմեն Գրիգորյան Պուտինը Պետդումայի ընտրություններին քվեարկել է օնլայն 

Պաշտոնյաների՝ միմյանց հերքող և հակասող հայտարարությունները. ովքե՞ր են մոլորեցնում հանրությանը

Վերլուծական

Հայաստանի իշխանությունները, համառ պայքար ծավալելով այսպես կոչված` ֆեյք նյուզի դեմ, կարծես թե, դառնում են այդ նույն կեղծ լուրերի տարածման գլխավոր աղբյուրը: Համենայնդեպս, հաշվի առնելով, թե ինչ ծավալներով են մեկ քաղաքական թիմը ներկայացնող տարբեր պաշտոնյաներ հերքում միմյանց և, ըստ էության, մերկայացնում դիմացինի սուտը, կարելի է եզրակացնել, որ մի բան Դանիական թագավորությունում այն չէ: Կամ սույն պաշտոնյաները իսկապես չեն տիրապետում իրավիճակին և իրենց վստահված ոլորտներում առկա խնդիրներին, կամ պարզապես փորձում են մոլորեցնել հանրությանը:

Դիցուք՝ իմքայլական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, առանց միմյանց հերթ տալու, հերքում էին համացանցում տարածվող տեսանյութը, որի իսկությունը ՊՆ-ն ոչ միայն չէր հերքել, այլ մի բան էլ հաստատել էր:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն ուղիղ եթերում հայտարարում էր, որ վերջին օրերին մեկ կիլոգրամ ալյուրը մոտ 10 դրամով թանկացել է։ Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղիղ միացման ժամանակ հայտարարում, որ Հայաստանում հացի թանկացում չի եղել:

Հայաստանում յուրատեսակ իրավիճակ էր ստեղծվել՝ կապված երկրում մոլեգնող համավարակի հետ: Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ հնչեցրած այն հայտարարությունը, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում գտնվում է վերահսկողության ներքո, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շտապել էր հերքել  այն ժամանակ դեռ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հայտարարելով, թե կորոնավիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից:

Մինչ ԶԼՄ֊ները տարածում էին էկոնոմիկայի նախարարի հոռետեսական կարծիքը Հայաստանում բիզնեսի վիճակի վերաբերյալ, Հայաստանի վարչապետի աթոռում զմռսվածը քիչ առաջ հայտարարեց, որ մեր տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում:

Եթե վարչապետ Փաշինյանը պնդում է, որ խոշորներն սկսել են ավելի շատ հարկ վճարել, ապա ՊԵԿ վերջերս տարածած՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը խոսում է տրամագծորեն հակառակ իրողության մասին: Այն է` խոշորները մի քանի անգամ նվազեցրել են վճարվող հարկերը, իսկ հարկերի հավաքագրման զգալի մասը ապահովում են ՓՄՁ-ները: 

ՊԵԿ-ն ու Փաշինյանը միմյանց հակասում են նաև բացված և փակված աշխատատեղերի հարցում: Ըստ ՊԵԿ պաշտոնական թվերի՝ Հայաստանում աշխատատեղերի թիվը 2020 թվականի ապրիլին կրճատվել է՝ 620 հազարից դառնալով 547 հազար, Փաշինյանն այդ նույն ժամանակ ֆեյսբուքյան գրառումներ էր անում՝ ավետելով, որ Հայաստանում աշխատատեղերի կայուն աճ է գրանցվում: 

Իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը և անպարտաճանաչ հարկատուներին։ Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Եվ այդ մասին բացահայտ հայտնում են ՊԵԿ-ից` նշելով, որ միայն անցած տարի ՊԵԿ-ը շուրջ 8.5 մլրդ դրամի ստվերային շրջանառություն է բացահայտել: Այսինքն` հեղափոխությունից երեք տարի անց էլ ստվերային տնտեսության ծավալները շարունակում են սահմռկեցուցիչ մնալ, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսներում հայտարարում էր, որ ստվերի դեմ պայքարը հաջողել է: 

Փետրվարին կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ ՀԴՄ կտրոններ ավելի շատ են տպվել։ Մինչդեռ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները։ 

Լենա Նազարյանը իր վերջին հարցազրույցներից մեկում հստակ վերահաստատում է այն, որ ի սկզբանե Շուշիի խնդիր դրված չի եղել, եւ միայն պատերազմի ձախողված ընթացքից ելնելով է, որ Ադրբեջանը պահանջել է նաեւ Շուշին։ Այլ կերպ ասած՝ Լենա Նազարյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում էր, որ Ադրբեջանի նպատակակետը եղել են յոթ շրջանները եւ Շուշին։ Կարող ենք ասել, որ նա բացահայտում է Փաշինյանի հերթական սուտը՝ միամտաբար։

Երբ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում՝ Սև լճի մոտակայքում, մարտեր են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի զինվորականների միջև, այդ լուրը օպերատիվ հերքվեց, ադրբեջանական կողմի առաջխաղացման և տարածքային հավակնությունների մասին տեղեկությունը՝ ոչ։ Իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց՝ «ընդամենը մի դիրքի» մասին է խոսքը, ընդ որում՝ չպահպանվող բարձունքի։ Արդեն կեսգիշերին մոտ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ ադրբեջանական կողմը հատել է ՀՀ պետական սահմանն ու մինչև 3.5 կմ խորացել:

Նախկին արտգործնախարար  Արա Այվազյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարության առնչությամբ տեղի ունեցածը «ռազմական հեղաշրջում» որակելու մասին հայտարարությանը,  հայտարարել  էր, որ «ամենևին համաձայն չէ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ:: Նկատենք, որ Արա Այվազյանի կողմից այս յուրահատուկ «սաբոտաժի» դեպքը միակը չէ: Նման նախադեպ եղավ նաև այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը բավական կոշտ ձևով հերքում էր Նիկոլ Փաշինյանի հետպատերազմյան հոդվածը, որում Փաշինյանը խոսում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին: Այդ ժամանակ էլ Արա Այվազյանը պաշտպանել էր ռուսաստանցի գործընկերոջ տեսակետը` հերքելով Փաշինյանի տեսակետը:

Ինչպես տեսնում ենք՝ հստակ սահմանազատել ճիշտն ու սխալը ստեղծված իրավիճակում անչափ բարդ գործ է: Մնում է կռահել, թե ով է վերը նշված երեքից առավել անկեղծ հանրության հետ` տնտեսության իրական վիճակը բնութագրելիս… 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանի դեմ մղվող պատերազմը 21-րդ դարի նոր «Օպիումային պատերազմն է». թուրքագետԳորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը և պոկել արցախյան խորհրդանիշները (տեսանյութ)Fact Check. Քերոբյանի «գուշակություններն» ու իրական պատկերըԱշխարհի ամենամեծ ծառը փաթաթվել է հրակայուն ծածկով, որպեսզի պաշտպանված լինի Կալիֆոռնիայից մոտեցող հրդեհներից (լոիսանկար, տեսանյութ)Դուք իմ հորը սպանել եք... զոհված զինծառայողի դստեր նյարդերը տեղի տվեցին (տեսանյութ) Հայտնի է դարձել աշխարհի ամենաաղքատացած հարուստ մարդու անունըԱխպորդ հարսանիքին քե՞ֆ էիր անում․ ես էլ իմ տղու հարսանիքն էի ուզում անեի. զոհվածի ծնողը` Նաիրի Սարգսյանին (տեսանյութ) Հրապարակվել է Անկախության օրը նախատեսված միջոցառումների ծրագիրը. այդ օրը ելույթ կունենա նաև վարչապետ ՓաշինյանըՀայտնի է` ինչ նպատակով էր Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում մեկնել ՄոսկվաՔՊ-ական քաղաքապետերի անցած ուղին. Արթուր ՃաղարյանՀետախուզական խմբերը հարձակողական մարտ են վարել. ՊՆ (լուսանկարներ)Անժելա Սարգսյանը հիացրել է հետևորդներին իր բնական գեղեցկությամբ (լուսանկար)Բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք «Չելսիի» ֆուտբոլիստներից մեկի տունը կողոպտել ենԱռանց «բոյ» երկրիդ կեսը թշնամուն ես հանձնում, սենց անկախություն տեսե՞լ եք. Արմեն ԳրիգորյանՊուտինը Պետդումայի ընտրություններին քվեարկել է օնլայն Ճապոնիայում հրաբուխ է ժայթքել«Աստղիկ» ԲԿ-ում մահացել է «Բոռա» ռեստորանի հետնամասում դանակահարված 67-ամյա տղամարդը Ադրբեջանը Շուշին առաջադրել է «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանըԹող գնա Որոտանում, որ տվել է թուրքին, էնտեղ թուրքերի հետ գունավոր հրավառություն անի. զոհվածի ծնող 2-րդ օրն է՝ զոհված զինծառայողների աճյուններ չեն հայտնաբերվել Նրանք մոտ 20 տարեկան էին և պաշտպանել են իրենց հայրենիքը՝ կռվելով «Գողիաթի» դեմ. Արմեն Սարգսյան «Հարսնաքար» -ի գործով ավարտվել է ևս մեկ մեղադրյալի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունը. ՔԿ Թագուհի Թովմասյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ. պատգամավորը հանդիպել է դատապարտյալների հետ Ադրբեջանցիները կանգնեցրել են Իրանից վերադարձող ավտոբուս, որտեղ ՀՀ քաղաքացիներն են եղել ու զգուշացրել, որ այսուհետ պետք է 95 դոլար վճարեն. Վահե Հակոբյան. «Փաստինֆո» ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության հարցը «Շուրջ 10 ամիս 4 օր հավատում էինք, որ զանգը վերջինը չէր, որ նա ողջ է, բայց․․․»․ 44-օրյա պատերազմում զոհվածի քույր«Ուղղակի շնորհակալ եմ». Անահիտ Սիմոնյանը ծաղկեփնջով տեսանյութ է հրապարակելՎահրամ Դումանյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերին Զոհված զինծառայողների ծնողների եւ հարազատների բողոքի ակցիան՝ Հանրապետության հրապարակում. ուղիղ «Աստված իմ, ես մահացե՞լ եմ»․ Ռոնալդուի գնդակի հարվածից տապալված աղջիկը նկարագրել է՝ ինչ է զգացել (լուսանկարներ)Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում փակ են լինելու որոշ ճանապարհներ Բաքուն Հայաստանի դեմ հայց կներկայացնի Միջազգային դատարան. Ադրբեջանի ԱԳՆՌԴ-ում քվեարկության եկած կինը ընտրատեղամասում մահացել էՄեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները. ՊՆ (լուսանկարներ) ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը Անընդունելի է ահաբեկչական կազմավորումների օգտագործումը՝ ռազմաքաղաքական նպատակների համարՀայտնի է՝ Պետդումայի ընտրություններում ինչպես կքվեարկի ՌԴ նախագահըՖրանսիայի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր Նուբար Աֆեյանը «Moderna» պատվաստանյութ նվիրելու առաջարկ արե՞լ է․ ԱՆ-ն հերքում է, Նունե Ներսիսյանը՝ պնդում Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը․ ՔՏՀԱՏՄ Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Աշոտյան Պրեմիերա․ Սարո Թովմասյան՝ «Հասա քեզ» Էլեն Ասատրյանի աշնանային լուքը Դանի Ալվեշը հեռացել է «Սան Պաուլուից»Օկուպացված Շուշին Ադրբեջանը ներկայացրել է թյուրքական մշակութային մայրաքաղաքի կոչմանԹալիբները հումանիտար օգնություն կուղարկենՎանեցյանը պարգևավճարը փոխանցել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին Մեր աշխատանքային կուլտուրայի մեջ պետք է մտցնենք վաղ առավոտից աշխատելը․ Քերոբյան Տեսչական մարմնի ստուգման հիման վրա կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը
Ամենադիտված