Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի տարբեր շրջաններում շարունակվել են ապօրինի կառույցների ապամոնտաժումը
ВидеоՔաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել են Երևանի տարբեր վարչական շրջաններում ապօրինի կառույցների ապամոնտաժումը: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից, որը կից նաեւ տեսանյութ է հրապարակել:
Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից:
Տեսանյութը՝ ստորև: